«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
===Խաղողի արտադրություն և գինեգործություն===
Գինու պաշարների համար անհրաժեշտ էին խաղողի հսկայական այգիներ։ Դրան պետք է ավելացնել նաև այն այգիները, որոնցից ստացված խաղողը քաղաքի բնակիչների համար օգտագործվում էր ուտելու և գինի պատրաստելու համար։ Այնտեղ մի շարք տներում նույնպես գտնվել են գինու պահեստներ։
Պեղումներից հայտնաբերվեցին նաև մեծ քանակությամբ խաղողի վառված վազեր, , կորիզներ, փայտե մատուցարան՝ չամիչով։ Դրանք հնարավորություն տվեցին պարզել, թե 2500 տարի առաջ խաղողի ինչ տեսակներ են այդտեղ աճեցվել։Հայտնաբերվել են Ոսկեհատի (Խարջի), Մսխալի, Արարատի, Քիշմիշ, ինչպես նաև սև խաղողի մի քանի տեսակներ<ref>{{cite web | url=http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1239&Itemid=563&lang=hy | title=Կարմիր բլուր հնավայր Պեղումներ և արժեքավոր գտածոներ| publisher=.erebuni.am | accessdate=29 Սեպտեմբեր 2018}}</ref>։։Պեղումներից գտնվել են նաև կավե ձագարներ՝գինի լցնելու համար։ Գինու մառանները մութ, խոնավ նկուղներ էին, որոնց լուսավորման համար օգտագործվում էին մեխ քանակությամբ տեղում գտնվախ ձիթաճրագներ։ Թեյշեբաինիում պահվում էր շուրջ 400000 լիտր գինի։ Ըստ երևույթին գինու համար օգտագործվել է մի մասը, մյուս մասն օգտագործել են ամրոցի բնակիչները ուտելու և չամիչ պատրաստելլու համար։ Կարելի է ասե, որ Թեյշեբաինին հնարավորություն ուներ ստանալ մոտ մեկ միլիոն լիտր գինի, որը վերածվելով խաղողի, կկազմեր մոտ մեկուկես միլիոն կիլոգրամ խաղող։Մենուան և հետագա թագավորները մեծ աշխատանք էին տանում Վանի շրջանը խաղողագործության կենտրոն դարձնելու համար։
===Այգեգործությունը և երկրագործությունը===
Այստեղ զբաղվել են նաև այգեգործությամբ և բանջարանոցային կուլտուրաների մշակմամբ։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ ամրոցի տարբեր սենյակներում գտնվել են սալորի, նռան, խնձորի, ծիրանի, բալի, ընկույզի և ձմերուկի սերմեր, կորիզներ և պտուղների ածխացած մնացորդներ։ Այգեգործության հետ մեկտեղ մեծ թափով զարգանում էր նաև երկրագործությունը։ Սակայն պետք է նշել, որ հացահատիկը կարող էր մուտք գործել ինչպես սեփական դաշտերից, այնպես էլ լեռնային մարգերից՝ տուրքի ձևով։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ շտեմարաններ։ Միայն ամրոցի հարավային մասում պեղվել են ավելի քան 10 այսպիսի շտեմարան, որոնց տարողությունը հասնում էր 80֊100 խոր․ մետրի։ Միայն այդ շտեմարաններում պահվում էր մոտավորապես 750 տոննա հացահատիկ։
 
==Ծանոթագրություններ==