«Հինդուիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 87.
 
[[Շակտիզմ]]ի ավանդույթներում Աստծուն երկրպագում են որպես աստվածային կանացի սկիզբի, որպես նախասկզբնական աստվածամայր [[Շակտի]]ի կամ [[Դևի]]ի` նրա տարբեր կերպերում և երրորդություններում{{sfn|Bhattacharyya|1996|p=}}: Շակտիի բացակայության դեպքում տղամարդկային սկիզբը դիտվում է որպես պասիվ և անգործուն: Ուղղափառ շակտիզմում, աստվածամորը կամ [[Դևի]]ին երկրպագում են որպես ամենաբարձրյալի, որպես գերագույն բրահմանի մարմնացում, միասնական և անբաժանելի, որից բխում են մնացած բոլոր աստվածությունները (թե տղամարդկային, թե կանացի) և որը համարվում է նյութական ու հոգևոր աշխարհի սկզբնաղբյուրը{{sfn|Bhattacharyya|1996|p=}}: Աշխարհի ոչ մի ուրիշ կրոնական ավանդույթներում չի հանդիպում այդպիսի անթաքույց «կանացի» կողմնորոշմամբ դոկտրինա{{sfn|Bhattacharyya|1996|p=}}:
 
=== Հոգևոր փորձառության վերջնանպատակը ===
Հոգևոր փորձառության վերջնանպատակը սահմանվում է հետևյալ եզրույթներով՝ «[[մոկշա]]», «[[նիրվանա]]», «[[սամադխի]]»։ [[Հինդուիզմ]]ի տարբեր ուղղություններում նրանք ընկալվում են տարբեր կերպ։
 
* Աստծո հետ միասնության գիտակցումը
* Աստծո հետ փոխհարաբերությունների գիտակցումը և Նրա՝ թագավորություն վերադառնալը
* ՀասնելԱստծո նկատմամբ ամենաազնիվ սիրուն
* Սեփական գոյության գիտակցումը
* Սեփական «ես»֊ի ճշմարտացի գիտակցումը
* Կատարյալ խաղաղության հասնելը
* Նյութական ցանկություններից ամբողջովին հրաժարվելը
 
Մարդկային գոյության վերջնանպատակին հասնելուց հետո անհատը ազատվում էր [[սանսարա]]յից՝ այս կերպ ավարտելով վերամարմնավորման շրջանը։
Հինդուիզմի փիլիսոփայական տարբեր դպրոցներում «մոկշա»֊ն սահմանվում է տարբեր կերպ։ Օրինակ՝ [[ադվաիտա֊վեդանտան]] պնդում է, որ «մոկշա»֊ին հասնելուց հետո [[ատման]]ը դադարում է որպես անհատ գոյություն ունեննալ և միաձուլվում է դիմազուրկ [[Բրախմա]]նի հետ։ [[Դվայտա]]յի դուալիստական դպրոցի հետևորդներն իրենց համարում են Բրախմանայի մի մասնիկը, ով հավերժ տիրապետում է անհատականությանը։ «Մոկշա»֊ին հասնելուց հետո նրանք հավակնում են հայտնվել հոգևոր աշխարհի [[լոկա]]ներից որևէ մեկում, մնալ այնտեղ հավերժ և վայելել Աստծո (Շիվայի) ներկայությունը` նրա [[էպոստասիա]]ներից մեկում։ Ասվում է նաև, որ [[դվայտա]]յի հետևորդները ցանկանում են «ճաշակել շաքարի քազցրությունը», իսկ [[ադվայտա]]ի ներկայացուցիչներն իրենք են ցանկանում «շաքար դառնալ»։
 
=== Դևաներ ===