«Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
 
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում: Մի ձեռքում նա բռնել է [[Զվարթնոցի տաճար]]ի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ: Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն:
 
Քանդակագործը հուշարձանը կառուցել է այնպես, որ հակառակ կողմից նայելիս այն հիշեցնում է հունական վրեժխնդրության աստվածուհի [[Նեմեսիս (դիցաբանություն)|Նեմեսիս]]ի կերպարը:
 
Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ: Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու կողքին վեր բարձրացած սեղմված բռունցքը<ref name="Harutyunyan" />: