«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 9.
Պեղումները պարզեցին նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղելև հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում, կազմելով յուրահատուկ ելուստներ։Նշված նկուղային սենյակները ծառայել ոն իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել ոն նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների և քրմերի պալատներն, սենյակներն ու տաճարները<ref>Ս․ Ա․ Եսայան, Կարմիր բլուր Երևան, 1982 թ.</ref>:
1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբաի։ Մինչ այդ փականի գյուտը, դեռ 1941 թվականին գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։Պեղումները բացահայտեցին Ուրարտուի թեև ոչ կենտրոնական, բայց կարևորագույն նահանգներից մեկի քաղաքի արտարդության հոյակերտ պատկերը։ Երկրագործության և այգեգործական մթերքների վերամծակման կարևորագույն ճյուղերից մեկը գինեգործությունն է։
'''Հայտնաբերված կարասներ'''։Պեղումների ժամանակ հատնաբերվեցին մեծ քանակությամբ մառաններ, խոշոր կարասներ, որոնք կիսով չափ թաղված էին հողի մեջ<ref>{{cite web | url=http://www.erebuni.am/index.php?option=com_content&view=article&id=1239&Itemid=563&lang=hy | title=Կարմիր բլուր հնավայր Պեղումներ և արժեքավոր գտածոներ| publisher=.erebuni.am | accessdate=29 Սեպտեմբեր 2018}}</ref>։ Հավանական է դրանք տեղադրվել ոն մառաններում նախքան դրանց կառուցումը կամ պատրաստվել են հենց տեղում, քանի որ մառաններիի դռները շատ նեղ էին։ Միջնաբերդի 1949֊1955 թթ․ պեղումների ժամանկ բացվեցին յոթ մառաններ։Դրանցից ամենախոշորն ուներ ավելի քան 300 ք․ մ․ տարածություն, նախատեսված էր 82 կարաս տեղադրելու համար, երկրորդ մառանում՝ 72 կարաս։ Մինչև պեղումներիի վերջը բացվեցին մոտտ 400 կարաս՝ 400 000 լիտր տարողությամբ։ Այդ թիվը հստակեցվում է նաև նրանով, որ կարասների վրա սեպագիր և հիերոգլիֆ գրով նշված էր դրանց տարողությունը։ Ուրարտական չափի միավորներն էին ակարկին ու տերուսին, ակարկի՝ մոտ 240 լիտր, տերուսի մոտ 24 լիտր։
Միջնաբերդի սենյակներից մեկում գտնվեցին դեռ հողում չթաղված կարասներ և ծծումբի կտորներ, որոնք վկայում են այն մասին, որ դեռ ուրարտական ժամանակաշրջանում կարասները ծխարկում էին ծծմբով։
|