«Հյուսիսային Մակեդոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Երկրի քաղաքական տարաձայնությունները կապված են մակեդոնական էթնիկ խմբերի մեծամասնության և ալբանական էթնիկ խմբերի փոքրամասնության հետ։Հավասարության հաստատման համար երկու տարածաշրջանների միջև մղվող պայքարը հանգեցրեց պատերազմի 2001թ,որին հաջորդեց համաձայնագրի կնքումը։2004թ օգոստոսին Մակեդոնիայի կառավարությունը վերանայում է օրենսդրությունը և ավելի մեծ ինքնավարություն է տալիս ալբանացիներին,հատկապես այն տարածքներում,որտեղ նրանք գերակշռում են։
 
Նախընտրական քարոզարշավից հետո, 2006թ հուլիսի 5–ին Մակեդոնիայում տեղի ունեցան խաղաղ և ժողովրդավար ընտրություններ ։Ընտրությունների վերջնական հաղթանակը նշվեց մեծ հանդիսավորությամբ [[Ներքին Մակեդոնական հեղափոխական կազմակերպության]] կողմից, որը ղեկավարում էր [[Նիկոլա Գրուեվսկին|Նիկոլա Գրուևսկին]]։Նրա որոշմամբ ձայների մեծամասնությամբ ընտրված [[Ինտեգրման դեմոկրատական միության|ինտեգրման ժողովրդական միության]] փոխարեն կառավարությունում ներգրավվեց [[Ալբանիայի դեմոկրատական կուսակցությունը]]։Այնուամենայնիվ երկու կուսակցությունները սկսեցին բանակցություններ վարել երկու տարածաշրջանների միջև առկա խնդիրների քննարկան և Եվրոպայի ու ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ համագործակցման համար։
 
Վերջին պառլամենտական ընտրությունների ժամանակ Մակեդոնիայի [[ներքին հեղափոխական կազմակերպությունը]] և [[ինտեգրման դեմոկրատական միությունը]] Մակեդոնիայում ձևավորեցին գործող կոալիցիա։
 
Մակեդոնիան խորհրդարանական հանրապետություն է։ Խորհրդարանի ներկայիս խոսնակը Տրայկո Վելյանովսկին է։ Կառավարության գլուխ կանգնած է վարչապետը, ում ձեռքերում է կենտոնացված ողջ իշխանությունը։ Նա է նշանակում կառավարության անդամներին։ Իսկ նախագահի դերը զուտ խորհրդանշական է։ Խորհրդարանը միապալատ է և ունի 120 անդամ, ովքեր ընտրվում են չորս տարի ժամկետով։ Խորհրդարանի կողմից են նշանակվում դատավորները։
 
Նախագահը երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, ինչպես նաև Անվտանգության Խորհրդի նախագահը։ Նախագահը ընտրվում է հինգ տարի ժամկետով և ունի վերընտրվելու իրավունք։
 
2009 թ-ի ապրիլի 5-ի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվեց Գեորգի Իվանովը։
Երկրի ներկայիս վարչապետը Նիկոլա Գրուևսկին է։
 
== Ռազմական ուժեր ==
67

edits