«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Պեղումները պարզեցին նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղելև հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում, կազմելով յուրահատուկ ելուստներ։Նշված նկուղային սենյակները ծառայել ոն իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել ոն նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների և քրմերի պալատներն, սենյակներն ու տաճարները<ref>Ս․ Ա․ Եսայան, Կարմիր բլուր Երևան, 1982 թ.</ref>:
1946 թվականին արշավախմբի կողմից հաջողվեց որոշել ամրոցի անունը, երբ N 11 կացարանի դռան մոտ գտնվեց բրոնզե դռան փականը՝ սեպագիր արձանագրությամբ․ «Ռուսա Արգիշտիի որդու, Թեյշեբաինի քաղաքի ամրոց»։ Այսինքն՝ մի քաղաք, որը կառուցվել է ի պատիվ ուրարտական պատերազմի և տարերքի աստված Թեյշեբաի։ Մինչ այդ փականի գյուտը, դեռ 1941 թվականին գտնվել էր այդ աստծո բրոնզե արձանը։
 
====== ==Ծանոթագրություններ== ======