«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
==Միջնաբերդի պեղումները==
1939 թվականին երեք արշավախումբ համատեղ սկսեցին Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները․ Պետական Էրմիտաժի (արշավախմբի պետ՝ Բ․ Բ․ Պիոտրովսկի), Պատմական հուշարձանների կոմիտեի և ՍՍՀՄ ԳԱ հայակական մասնաճյուղի արշավախումբը (Արշավախմբի պետեր՝ Կ․ Ղաֆադարյան՝ 1939թ․ և Ս․ Տեր֊Ավետիսյան՝ 1940֊41թթ)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պեղումներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թվականին․ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի (1959թ․), ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Էրմիտաժի միացյալ արշավախմբի ուժերով՝ Բ․ Բ․ Պիոտրովսկու ընդհանուր ղեկավարությամբ։ Պեղումներն ավարտվեցին 1971 թվականին։ Երկարամյա պեղումների շնորհիվ պարզվեց, որ ։ ։ ուրարտական ուշ ժամանակի (մ․թ․ա․ VII)֊VI դդ․ ) մի հոյակապ հուշարձան, որն իրենից ներկայացնում է հզոր ուրարտական ամրոցի և քաղաքի միացյալ համալիր և զբաղեցնում է մոտ 100 հա տարածություն։ Ամրոցը, որն ընդգրկում է բլրի գագաթը, մի մոնումենտալ շինություն է և զբաղեցնում է 4 հա տարածություն։ Ամրոցի միջնաբերդը երկհարկանի միս հսկա շենք է, որի պահպանված նկուղային հարկը բաղկացած է 150 սենյակներից։Այդ շինության արևելյան և հյուսիսային ճակատները աստիճանաձև են և ամրացված են մեծ քանակությամբ ոչ մեծ աշտարակներով, իսկ անկյուններն՝ ավելի խոշոր աշտարակներով։ Շենքի արևմտյան ճակատը նայում է դեպի ընդարձակ բակը, որն ամրացված է կրկնակի պարիսպներով և ունի երկու մուտք։ Հիմնական, հարավային մուտքը ունի լավ պաշտպանված դարպասներ, որոնց երկու կողմից բարձրանում են մեկական հսկայական աշտարակ, իսկ երկրորդ՝ հյուիսարևմտյան կողմի մուտքն ավելի փոքր է, որով անցնում էին մարտակառքերը։ Հզոր պարիսպները, որոնք կառուցված են քարե հիմքի վրաբարձրացող հում աղյուսե պատերով և ամրացված են աշտարակներով ու կոնտրֆորսերով, ապահովում էին ամրոցի պաշտշպանությունը։ Բացի դրանից, ամրոցի պաշտպանողական սիստեմն ունի մի առանձնահատկություն ևս՝ եթե հակառակորդը ներխուժեր ամրոցի բակը, նա կհանդիպեր միջնաբերդի առանց որևէ մուտքի երկրորդ հզոր պարսպին։ Եվ իրոք, ոչ բակից, ոչ էլ մի այլ տեղից հնարավոր չէր մտնել միջնաբերդ։ Իրենք՝ ամրոցի բնակիչները, միջնաբերդ մտնելու համար բարձրանում էին հատուկ պանդուսով, որը կենտրոնական մուտքի մոտից դռնապանի սենյակի ետևից տանում էր դեպի առաջին հարկի տանիքի մակարդակին կառուցված հարթակները։ Այստեղից կարելի էր անմիջապես մտնել երկրորդ հարկի սենյակները, կամ աստիճաններով իջնել նկուղային հարկ։
Պեղումները պարզեցին նաև, որ նախնական հատակագծում ամրոցը փոքր է եղելև հետո մի քանի անգամ լայնացվել է հարավարևելյան ուղղությամբ, նախկին պարիսպները և կոնտրֆորսերը մնացել են սենյակների ներսում, կազմելով յուրահատուկ ելուստներ։ելուստներ։Նշված նկուղային սենյակները ծառայել ոն իբրև պահեստներ, մառաններ և տարբեր արհեստանոցներ։ Երկրորդ հարկում գտնվել ոն նահանգապետի, բարձրաստիճան զինվորականների և այլ աստիճանավորների և քրմերի պալատներն, սենյակներն ու տաճարները<ref>Ս․ Ա․ Եսայան, Կարմիր բլուր Երևան, 1982 թ.</ref>:
։