«Կարմիր բլուրի պեղումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Կարմիր բլուր''' հնավայր, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ ==Պ...»:
(Տարբերություն չկա)

07:05, 29 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Կարմիր բլուր հնավայր, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։

Պատմական ակնարկ

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, մոտ 100 հա տարածքի վրա սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։ 1936 թվականին երկրաբան Ա․ Պ․ Դեմյոծինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, որը վերծանեց Կ․ Գ․ Ղաֆադարյանը։ Վերծանումից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանիր որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսա, Արգիշտի որդու անունը։ Հայտնագործումից հետո Կ․ Գ․ Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին հետախուզական աշծատանքներ և պարզվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։ Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարը օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ։ Ճարտարապետական շինությունների հարուստ մնացորդները և նյութական մշակույթի առարկանեերը թույլ են տալիս ենթադրել, որ Կարմիր բլուրի հնագիտական ուսումնասիրությունը կտա հարուստ և հետաքրքիր արդյունքներ[1]:

  1. Ս․ Ա. Եսայան, Կարմիր բլուր, Երևան, 1982 թ.