«Էթիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52.
==== Կիրենյան հեդոնիզմ ====
Այս փիլիսոփայական դպրոցը հիմնադրել է Կիրենացի Աիրստիպպուսը: Կիրենայիկները սատարում էին հապճեպ բավականություն կամ հաճույք ստանալու գաղափարին: «Կե՛ր, խմի՛ր և եղի՛ր երջանիկ, քանի որ վաղը մենք գուցե և մեռնենք»: Անգամ վայրկենական ցանկությունները պետք է բավարարվեին, քանի որ հնարավորությունը անվերադարձ ձեռքից բաց թողնելու վախ կար: Գրեթե ոչ մի անհանգստություն չկար ապագայի մասին, գերիշխում էր ներկան և արագ հաճույքին հասնելու ցանկությունը: Կիրենյան հեդոնիզմը խրախուսում էր առանց որևէ հապաղումի, հաճույքը համարելով միակ բարիքը, զվարճության և բավարարության հասնելու ձգտումը<ref name="SahakianSahakian19667" />{{rp|37}}:
 
==== Էպիկուրականություն ====
{{Main article|Էպիկուրականություն}}Էպիկուրեականությունը հեդոնիստական էթիկայի ձև է։ [[Էպիկուրոս|Էպիկուրոսը]] ներկայացրեց միօրինակ փաստարկ ըստ որի հաճույքը, եթե ճիշտ է ընկալվում, ապա այն կարող է համընկնել առաքինության հետ<ref>[http://plato.stanford.edu/entries/ethics-ancient/#9 Ancient Ethical Theory], ''[[Stanford Encyclopedia of Philosophy]]''.</ref>։ Նա մերժեց կիրենայիկների էքստրեմալիզմը, վստահ լինելով, որ որոշ հաճույքներ և շռայլություններ մարդկանց համար վնասակար են։ [[Էպիկուրականություն|Էպիկուրականները]] հասկացել էին, որ շռայլության ընդառաջումը երբեմն կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Ուստի որոշ սովորություններ մերժվեցին, իսկ որոշ վատ սովորություններ ընդգրկվեցին ներկա հետագայում ավելի լավ կյանք ապահովելու համար։ Էպիկուրոսի համար ''summum bonum-''ը կամ գերագույն բարիքը խոհեմութունն էր, որը գործածվում էր չափավորությամբ և զգուշությամբ։ Ավելորդ շռայլությունը խանգարում է հաճույքին և կարող է անգամ հանգեցնել ցավի։ Օրինակ՝ անընդհատ մեկ կերակուր ուտելով՝ մարդը զզվում է դրանից, իսկ միանգամից մեծ քանակով կերակուրներ ուտելը հանգեցնում է վատ ինքնազգացողության և առողջության խաթարման։ Ցավից և վախից պետք էր խուսափել։ Առանց ցավի և հիվանդությունների ապրելը կարևորագույն բարիք էր։ Մահից չպետք էր վախենալ։ Վախը համարվում էր ամենից շատ դժբախտություն պատճառող աղբյուրը։ Հաղթահարելով մահվան հանդեպ վախը՝ ինքնըստինքյան կհանգեցներ ավելի ուրախ կյանքի։ Էպիկուրոսը պարզաբանում էր, որ եթե կա կյանք մահվանից հետո և անմահություն, ապա մահվան հանդեպ վախը անհիմն էր։ Եթե չկա կյանք մահվանից հետո, ապա մարդը չի ապրում չէ տառապելու, վախենալու կամ անհանգստանալու համար, քանի որ նա գոյություն չի ունենա մեռած ժամանակ։ Անհիմաստ է անհանգստանալ գոյություն չունեցող իրավիճակների համար, ինչպիսին է մեռնելը, երբ չկա անդրշիրիմյան կյանքի<ref name="SahakianSahakian19664" />{{rp|37–38}}։
 
== Էթիկայի պատմությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էթիկա» էջից