«Մայր Հայաստան (հուշարձան, Գյումրի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
|longd = | longm = | longs = | longEW =
}}
'''«Մայր Հայաստան»''', հուշարձան [[Գյումրի]]ի հարավարևմտյան մասումմասում՝ [[Սև բերդ]]ին կից: Տեղադրվել է [[1975]] թվականին։ Հուշարձանն ընդգրկված է [[Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)|Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում]]։
 
 
== Պատմություն ==
[[Գյումրի]]ի «Հայաստան» արձանը հանդիսավոր կերպով բացվել է [[1975]] թ. մայիսի 9-ին [[Հայրենական մեծ պատերազմ]]ի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը:
 
Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է [[Երևան]]ի [[Մայր Հայաստան հուշահամալիր|Հաղթանակի հուշարձանի տարբերակը]] և ունի երկակի իմաստ: Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը<ref name="Harutyunyan">Монумент «Айастан», общество охраны памятников истории и культуры армянской ССР, 1987г., Арутюнян Вараздат Мартиросович</ref>:
 
=== Հուշարձանի տվյալներ ===
 
Հուշարձանն ունի երկու մասից բաղկացած ծավալատարածական կոմպոզիցիայից՝ պատվանդանից և 41 մ բարձրությամբ արձանից (արձանի բարձրությունը՝ 20 մ է): Հուշարձանի հեղինակների՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, քանդակագործ [[Արա Սարգսյան]]ի և վաստակավոր ճարտարապետ [[Ռաֆայել Եղոյան]]ի համատեղ մտահաղացմամբ հուշարձանի երկու բաղկացուցիչ մասերը իրենց դիրքով և չափերով ներդաշնակվում են միմյանց հետ և ներկայանում են համակցված ամբողջությամբ:
 
Երկկողմանի քարե աստիճանները դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանների հետ, որոնք սկիզբ են առնում ընդարձակ դաշտից և հասնում մինչև հուշարձանի հիմքը, հաղորդում են ողջ կոմպոզիցիային հանդիսավորություն և նպաստում են դրա ընդհանուր ընկալմանը:
 
Մուգ գույնի տուֆից կառուցված պատվանդանը սրընթաց է: Այն վեր է հառնում բարձր բլուրի վրա՝ միաձուլվելով երկնքին: Այդ սրընթացությունն ավելի է ընգծվում շնորհիվ բոլոր ճակատների՝ ծավալային առումով ուղղահայաց մասնատման:
 
Շքամուտքի հիշեցնող ելուստները, որոնք հարուստ են հայկական զարդարվեստի մոտիվներով և գտնվում են ճակատների ներքին հատվածում, գեղարվեստական շեշտադրումներով ընդհանուր առմամբ ներկայացնում են ճարտարապետական խիստ լուծումներով կառուցված պատվանդանը:
 
Կռած պղնձից պատրաստված հուշարձանը պատկերում է երիտասարդ կնոջ՝ հանդարտ էպիկական դիրքում: Մի ձեռքում նա բռնել է [[Զվարթնոցի տաճար]]ի խոյակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ստեղծագործումն ու հայ ճարտարապետության հանճարը, իսկ մյուս ձեռքում՝ արմավենու ճյուղ: Հպարտ կանգնած կիսամերկ կնոջ կերպարն առանձնանում է դասական գեղեցկությամբ, հաճելի կեցվածքով, սիլուետով, հագուստի ծալքերի պլաստիկայով և ընկալվում է որպես գեղարվեստական ստեղծագործություն:
 
Բլրի լանջին՝ աստիճաններից դեպի ձախ՝ թեք կառուցված խուլ պատուհանների միջև տեղադրված է զարդարանքից զուրկ խաչքարատիպ սյուն՝ «1941-1945» գրությամբ: Հուշարձանի դիմաց գտնվում է հավերժական կրակով անհայտ զիվորի գերեզմանն ու դրանից դուրս եկող սեղմած բռունցքը<ref name="Harutyunyan" />:
 
== Հեղինակներ ==
* [[Քանդակագործություն|Քանդակագործներ]]` [[Արա Սարգսյան]]<ref>Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան: «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8</ref>, [[Երեմ Վարդանյան]]
* [[Ճարտարապետություն|Ճարտարապետ]]` [[Ռաֆիկ Եղոյան]]
 
== Տվյալներ ==
* Տարեթիվ՝ 1975 թ.
* Վայր՝ Գյումրի
* Նյութ՝ կռած պղինձ
* Բարձրություն՝ արձանը՝ 20 մետր, պատվանդանը տուֆ՝ 21 մետր