«Տրավիատա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 42 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ
Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. (դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար) <ref>http://opera.am/xagacank_old_1_arm.html</ref>, 1948 թ. (դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ) <ref>http://opera.am/xagacank_old_2_arm.html</ref>, 1958 թ. (դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան)<ref>http://opera.am/xagacank_old_4_arm.html</ref> և 2000 թ. (դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան) <ref>http://opera.am/xagacank_old_7_arm.html</ref>։
 
== Օպերայի սյուժեն ==
 
'''=== Առաջին գործողություն''' ===
 
Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը։ Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը։ Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային։ Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը։ Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը։
Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ։ Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին։ Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին։ Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում։
Հյուրերը հեռանում են։ Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը։ Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբաղմունքների, և սրտում բոցավառվում է պատասխան սերը։
 
'''=== Երկրորդ գործողություն. Առաջին տեսարան''' ===
 
Վիոլետան և Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը։ Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը։ Ալֆրեդի երազանքները ընդհատում է սպասուհի Աննինան։ Նա հայտնում է, որ Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը։ Զարմացած սիրուհու այդ արարքով՝ Ալֆրեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները։
Վիոլետան այլայլված է։ Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է։ Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է։ Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը։ Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից։ Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար։
 
'''=== Երկրորդ գործողություն. Երկրորդ տեսարան''' ===
 
Պարահանդես է։ Ուրախություն է տիրում։ Խաղասեղանի մոտ է և Ալֆրեդը։ Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ։ Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, որ Ալֆրեդն այստեղ է, և հնարավոր է ընդհարում բարոնի հետ։
Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր սիրածից։ Ալֆրեդը առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ։ Վիոլետան տագնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը։ Ալֆրեդը, համոզված լինելով Վիոլետայի դավաճանությանը, հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. «Ահա քեզ սիրո փոխհատուցումը»,- անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ։
 
'''=== Երրորդ գործողություն''' ===
 
Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է։
16 580

edits