«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 146.
[[Պատկեր:RosettaStoneAsPartOfOriginalStele.jpg|thumb|Ռոզեթյան քարի սկզբնական տեսքի վերակառուցումը, արված Չ․Տոռնի և Ռ․Պառկինսոնի կողմից{{sfn|Robinson|2006|p=150}}]]
1807 թվականին Թոմաս Յունգը հրատարակեց հունական հնագրագիտության ուղեցույց, իսկ ավելի շուտ անտիկ տեքստերի քրեստոմատիա իր մեկնաբանություններով։ 1810 թվականին նա անդրադարձավ [[Պապիրուսների վիլլա|Հերկուլանումի պապիրուսներին]], որոնք գտնվել էին 1750ական թվականներին ոլորված վիճակում։ Դրանցից որոշները բերվել էին Լոնդոն և գտնվում էին Թագավորական ընկերության տրամադրության տակ։ Վերծանության փորձերը որպես կանոն ավարտվում էին ամբողջ փաստաթղթի ոչնչացմամբ և տեքստի նշանակալի մասը մնում էր չընթերցված։ Յունգը, ով օգտագործում էր քիմիական միկջոցներ, հաջողվեց կարդալ և փոխադրել մի քանի օրինակներ։ Նրա հերկուլանումյան ուսումնասիրությունների մասին հոդվածը լույս տեսավ 1810 թվականին և վերահրատարակվել է Պիկոկի կենսագրականին կից{{sfn|Peacock|1855|p=489—510}}։ Զբաղվելով հունական պապիրուսներով՝ նա հանդիպեց [[Եգիպտական հիերոգլիֆներ|եգիպտական հիերոգլիֆներով]] գրված եգիպտական պապիրուսների։ 1811 թվականին պարոն Վիլյամ Բուգտոնը Եգիպտոսից բերեց մի մումիա՝ լցոնված [[Հիերատիկ գիր|հիերատիկ գրով]] արված պապիրուսներով։ Այդ գրերի մեծ մասը մահացել էին խոնավությունից Անգլիա վերադառնալու ճանապարհին։ Ողջ մնացած գրերը Բուգտոնը 1814 թվականին ցույց տվեց Յունգին։ Պապիրուսներից մեկը, որը գրված էր դեմոտիկ գրով, Յունգը նշագրեց ինչպես «Էնխորիալ»՝ այսինքն բնիկ և հետագայում էլ օգտվում էր այդ տերմինից{{sfn|Лившиц|1950|с=265|loc=Примечание 3}}{{sfn|Томсинов|2004|с=119}}։ Հենց այդ ժամանակ էլ յունգը հետաքրքրվեց [[Ռոզետայի քար|Ռոզեթյան արձանագրության]] երեք տարբեր լեզուներով գրված տեքստերով, որոնցից կարդացվում էր միայն հունարենը{{sfn|Adkins|2000|p=119}}։
 
Ռոզեթյան արձանագրության հունարեն տեքստի առաջին ուսումնասիրողներից էին Ռիչարդ Պորսոնը և Գյոթինգենյան համալսարանի պրոֆֆեսոր Կ․Գեյնեն, ում հետ Յունգը նույնպես ծանոթ էր։ Հունարեն տեքստը, թվագրված մ․թ․ա․ 196 թվականի օգոստոսի 27ին, չէր պարունակում նոր տեղեկություն․ դա պայմանագիր էր՝ կնքված Պտոլոմեյ 5-րդ Էպիֆան փարավոնի և հոգևորականների միջև։ Սակայն պահպանված վերջին նախադասությունը բանասիրության տեսանկյունից հսկայական հնարավորություններ էր ընձեռում․ այնտեղ ասվում էր, որ հրամանագիրը փորագրված է եղել սուրբ հիերոգլիֆներով, բնիկ դեմոտիկ , ինչպես նաև հունարեն գրերով, այսինքն բոլոր երեք մասերն էլ իմաստով և բովանդակությամբ նույնն են{{sfn|Robinson|2006|p=151}}։
 
=== Վերադարձ ֆիզիկային: «Ծովային ալմանախ» ===