«Գարեգին Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Protected "Գարեգին Բ" ([Խմբագրում=Միայն ադմինիստրատորներ] (մարում՝ 08:28, 30 Հուլիսի 2018 (UTC)) [Տեղափոխել=Միայն ադմինիստրատորներ] (մարում՝ 08:28, 30 Հուլիսի 2018 (UTC)))
Տող 42.
 
== Կենսագրություն ==
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավազանի անունով՝ Կտրիճ Գրիգորի Ներսիսյան, ծնվել է [[1951]] թվականի [[օգոստոս]]ի [[21]]-ին [[ՀՀ]] [[Արմավիրի մարզ]]ի [[Ոսկեհատ]] գյուղում։ Նախնական կրթությունը հայրենի գյուղում ստանալուց հետո, [[1965]] թվականին ընդունվել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի]] [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]։ [[1970]] թվականի [[դեկտեմբեր]]ի [[26]]-ին՝ [[Ստեփանոս Նախավկա]]յի տոնի օրը, Տ. Հայկազուն արք. Աբրահամյանի կողմից ձեռնադրվել է [[սարկավագ]]<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1970/1970(12).pdf Սուրբ Ստեփանոսի տոնը և սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռում, «Էջմիածին», 12(1970), էջ 27-29]</ref>։ [[1971]] թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան]]ը և նշանակվել նույն ուսումնական հաստատության տեսչի օգնական՝ նաև ստանձնելով «[[Նոր Կտակարան]]» առարկայի դասավանդման պարտականությունը։ [[1972]] թվականի [[հոկտեմբեր]]ի [[15]]-ին ԳեաշնորհԳերաշնորհ [[Տ. Տիրան արք. Ներսոյան]]ի կողմից ձեռնադրվել է [[Աբեղա|կուսակրոն քահանա]] և ի պատիվ [[Ավարայրի ճակատամարտ]]ին նահատակված Գարեգին Սրվանձտյան իշխանի վերակոչվել Գարեգին անվամբ<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1972/1972(10).pdf Սամվել սրկ. Պետրոսյան, Ձեռնադրություն Մայր Տաճարում, «Էջմիածին», 10(1972), էջ 43-45]</ref>։ Նույն թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]]-ի տնօրինությամբ մեկնել է [[Ավստրիա]]՝ [[Վիեննայի համալսարան]]ի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու համար։ [[1975]] թվականին նշանակվել է [[Գերմանիա]]յի հայ համայնքի հոգևոր հովիվ՝ միաժամանակ իր աստվածաբանական կրթությունը շարունակելով [[Բոննի համալսարան]]ում։
 
[[1979]] թվականին [[Գերմանիա]]յից տեղափոխվել է [[Ռուսաստան]] և իր ուսումը շարունակել [[Ռուս Ուղղափառ եկեղեցի|Ռուս Ուղղափառ Եկեղեցու]] Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ [[1980]] թվականին վերադարձել է [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]] և նշանակվել [[Արարատյան հայրապետական թեմ]]ի Առաջնորդական փոխանորդի օգնական<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1980/1980(2-3).pdf Հոգևոր պաշտոնյաների նոր նշանակումներ, «Էջմիածին», 2-3(1970), էջ 15]</ref>, իսկ [[1983]] թվականի ապրիլին՝ փոխանորդ։ [[1983]] թվականի [[հոկտեմբեր]]ի [[23]]-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս [[Վազգեն Ա Բուխարեստցի|Վազգեն Ա]]-ի կողմից արժանացել է [[եպիսկոպոս]]ական ձեռնադրության<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1983/1983(9-10).pdf Եպիսկոպոսական ձեռնադրություն, «Էջմիածին», 9-10(1983), էջ 79-83]</ref>։ Գարեգին եպիսկոպոսը [[1992]] թվականին ստացել է արքության պատիվ։ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանից հետո [[1995]] թվականի կաթողիկոսական ընտրությունների ժամանակ համարվում էր Հայոց Հայրապետական աթոռի ամենահավանական թեկնածուն, սակայն ընտրության երկրորդ փուլում Գարեգին արքեպիսկոպոսը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ [[Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն|Մեծի Տանն Կիլիկիո]] [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Բ]] Կաթողիկոսի։ [[1998]] թվականի [[նոյեմբեր]]ի [[30]]-ին [[Գարեգին Ա Քեսաբցի|Գարեգին Ա]] Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ<ref>[http://tert.nla.am/archive/HGG%20AMSAGIR/echmiadzin-vagharshapat/1998/1998(10-11).pdf Հայրապետական տնօրինութիւն, «Էջմիածին», 10-11(1998), էջ 3]</ref>, իսկ վերջինիս մահից հետո՝ [[1999]] թվականի [[հոկտեմբեր 27|հոկտեմբերի 27]]-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և [[նոյեմբեր 4|նոյեմբերի 4]]-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության և օծման։
Տող 48.
== Գործունեությունը ==
 
1989 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է [[Սևանի Վազգենյան Դպրանոց]]ը: 1990 թ.-ին Արարատյան Հայրապետական թեմում հիմնել է «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը», որը համակարգում է Առաքելական եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական ուսուցումը։ Այն ներկայումս ընդգրկում է ավելի քան 56 հանրակրթական դպրոց։ 1992 թ. նրա նախաձեռնությամբ [[Երևան]]ում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը սեփականաշնորհվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից և դարձել «Հայորդյաց տներ», որտեղ բազմաթիվ երեխաներ ստանում են կրոնական ու գեղագիտական կրթություն։ Նա հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի (պատվո անդամ), Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թ.)։
Հանդիսանում է մի շարք հասարակական կազմակերպությունների հոգաբարձուների խորհրդի անդամ, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ, Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ (2000 թ.),
 
==== Կաթողիկոսական գործունեությունը ====