«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 16.
Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ: Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ: Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով: Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ<ref>Հայ ժողովրդի պատմություն I, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Երևան, 1971 թ.</ref>:
Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Նրա՝
1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը <ref>Ս.Հ. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967 թ.</ref>:
2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ:
|