«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 193.
 
===Հայկական հարցի միջազգայնացում===
[[ՊատյերՊատկեր:Emigration of Armenians into Georgia during the Russo-Turkish war of 1878-9 (A).jpg|thumb|Հայերի արտագաղթը Վրաստան Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:]]
Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև [[Հայկական հարց]]ի միջազգայնացումը: Օսմանյան կայսրության արևելյան մասի ([[Արևմտյան Հայաստան]]) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ: Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ: 1878 թվականի հունվարին [[Պոլսո հայոց պատրիարքություն|Պոլսո հայոց պատրիարք]] [[Ներսես Վարժապետյան]]ը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին: Չնայած ոչ հստակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում գրված էր.
{{quotation |Քանի որ ռուսական զորքի տարհանումը նվաճված հայկական հողերից և հողերի վերադարձումը Թուրքիային կարող է բերել հակամարտության աճի, ինչը չի բխում երկու երկրների շահերից, Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ ռուսական զորքերի ներկայությամբ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից<ref>{{Citation | last = Hertslet | first = Edward | authorlink = Edward Hertslet | title = The Map of Europe by Treaty | volume = 4 | place = London | publisher = Butterworths | year = 1891 | page = 2686}}.</ref>:}}