Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Բուլղարացի պատմագետները համարում են, որ մոտ 30.000 բուլղարացի խաղաղ բնակիչ է սպանվել պատերազմի ժամանակ, որոնց 2/3 մասը Ստարա Զագորա տարածաշրջանում<ref>{{Citation | title = Russian-Turkish war 1877–1878 | first = Bozhidar | last = Dimitrov | year = 2002 | page = 75 | language = Bulgarian}}.</ref>:
 
===Հայկական հարցի միջազգայնացում===
[[Պատյեր:Emigration of Armenians into Georgia during the Russo-Turkish war of 1878-9 (A).jpg|thumb|Հայերի արտագաղթը Վրաստան Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:]]
Ռուս-թուրքական պատերազմի հետևանքներից էր նաև [[Հայկական հարց]]ի միջազգայնացումը: Օսմանյան կայսրության արևելյան մասի ([[Արևմտյան Հայաստան]]) շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ: Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ: 1878 թվականի հունվարին [[Պոլսո հայոց պատրիարքություն|Պոլսո հայոց պատրիարք]] [[Ներսես Վարժապետյան]]ը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին: Չնայած ոչ հստակ, Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում գրված էր.
{{quotation |Քանի որ ռուսական զորքի տարհանումը նվաճված հայկական հողերից և հողերի վերադարձումը Թուրքիային կարող է բերել հակամարտության աճի, ինչը չի բխում երկու երկրների շահերից, Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ ռուսական զորքերի ներկայությամբ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից<ref>{{Citation | last = Hertslet | first = Edward | authorlink = Edward Hertslet | title = The Map of Europe by Treaty | volume = 4 | place = London | publisher = Butterworths | year = 1891 | page = 2686}}.</ref>:}}
 
Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին: Հայկական պատվիրակությունը [[Խրիմյան Հայրիկ]]ի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին: Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը վերափոխվեց և ռուսական զորքերի թուրքական տարածքներում ներկայության մասին դրույթները հանվեցին: Բեռլինի պայմանագրով հոդվածը դարձավ 61-րդը, որով ասվում էր.
{{quotation |Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից: Այդ մասին Բերձր դուռը պետք է պարբերականորեն զեկուցի մեծ տերություններին, որոնք կհետևեն ձեռնարկված քայլերին<ref>{{Citation | last = Hurewitz | first = Jacob C | title = Diplomacy in the Near and Middle East: A Documentary Record 1535–1956 | volume = I | place = Princeton, NJ | publisher = Van Nostrand | year = 1956 | page = 190}}.</ref>:}}
 
Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան: 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից, ահա այսպես նա ներկայացրեց իր տպավորությունները: Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն: Այդ բառերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ երկաթից չէ: Իսկ, որը պետք է լինի այդ երկաթե շերեփը՝ բանա՞կը… ոչ միայն: Երկաթե շերեփը միայն հզոր տնտեսությունն ու կառավարման համակարգը չէ: Հայրենիքը առանց պետության նման է թղթե շերեփի<ref>[[Փիթեր Բալաքյան]]. ''The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response''. New York: HarperCollins, 2003, p. 44.</ref>: Դրանից հետո հայ մտավորականներ և հայ համայնքը, որը գաղթել էր Եվրոպա և Ռուսաստան, 1880-ական և 1890-ական թվականներին ստեղծացին կուսակցություններ և հեղափոխական միություններ, որպեսզի ճնշում գործադրեին Օսմանյան կայրության վրա և պաշտպանեին հայ ժողովրդի շահերը, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում<ref>{{Citation | first = Richard G | last = Hovannisian | contribution = The Armenian Question in the Ottoman Empire, 1876–1914 | title = The Armenian People From Ancient to Modern Times | volume = ''Volume II: Foreign Dominion to Statehood: The Fifteenth Century to the Twentieth Century'' | editor-first = Richard G | editor-last = Hovannisian | place = New York | publisher = St Martin's Press |year =1997| pages = 206–12 | ISBN = 0-312-10168-6}}.</ref>:
 
== Տես նաև ==