«Թամանյան փողոց (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
}}
'''Թամանյան փողոց''', փողոց [[Երևան]]ի [[Կենտրոն վարչական շրջան (Երևան)|Կենտրոն վարչական շրջանում]]։ Սկսվում է [[Մոսկովյան փողոց (Երևան)|Մոսկովյան փողոց]]ից ընդգրկում է [[Կասկադ համալիր]]ի կանաչապատ պուրակը։ Անվանվել է ի պատիվ հայ նոր ճարտարապետության հիմնադիր [[Ալեքսանդր Թամանյան]]ի։
1974 թվականին փողոցի սկզբում տեղադրվել է Թամանյանի հուշարձանը<ref name="mediamax">[http://www.mediamax.am/ru/news/yerevan-XX-century/5009/ Ереванский Каскад — живая история] // «Ереван. XX век» </ref>:
 
== Փողոցի տեղադրություն ==
Թամանյան փողոցը Հյուսիսային պողոտայի շարունակությունն է<ref name="Ереван">[https://books.google.ru/books?id=Smc9AAAAMAAJ&q=%22улица+таманяна%22+ереван&dq=%22улица+таманяна%22+ереван&hl=ru&sa=X&ved=0ahUKEwiD7-rsyPbSAhXkO5oKHaDaCvoQ6AEIHDAA Ереван. Стройздат, 1968]</ref>: Այն ձգվում է Մոսկվյան փողոցից դեպի հյուսիս, հատում [[Իսահակյան փողոց (Երևան)|Իսահակյան փողոցը]] և ավարտվում է Երևանի Կասկադում: Թամանյան փողոցն ունի մոտ 200 մ երկարություն և մոտ 55 մ լայնություն:
 
== Պատմություն ==
Թամանյան փողոցը նախագծվել է 1924 թվականի գլխավոր պլանով որպես Հյուսիսային Կասկադի մի մասը, որը պետք է կապեր քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները: Փողոցի կառուցումն ավարտին է հասցվել [[1960-ական թվականներ|1960-ական թվականներին]], իսկ Կասկադի համալիրն ավարտվել է ավելի ուշ: Փողոցը զարդարվել է ջրավազաններով, շատրվաններով և ծաղկաթմբերով: Նրա սկզբում՝ Թատերական հրապարակի կողքին, կառուցվել են 9 հարկանի երկու շենք-աշտարակներ (ճարտարապետներ՝ Օ.Բաբաջանյան և Վ. Գուսյան)<ref name="Ереван"/>:
 
== Տեսարժան վայրեր ==
Փողոցի հենց սկզբում է գտնվում ճարտարապետ [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը]], որը կանգնեցվել է 1974 թվականին քանդակագործ [[Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)|Արտաշես Հովսեփյան]] և ճարտարապետ [[Սեդա Պետրոսյան]]ի նախագծով: Ալեքսանդր Թամանյանը ներկայացված է երկար ուղղանկյուն քարե բլոկին հենված, որը դրված է երկու փոքր բլոկների վրա: Ըստ հուշարձանի քանդակագործի, «''ձախ քարը հին ճարտարապետությունն է, աջը՝ նորը, իսկ մեծ ճարտարապետը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նրա միջոցով ստեղծում նորագույն ճարտարապետությունը և կերտում մեր մայրաքաղաքը''»<ref name="mediamax"/>։
 
Փողոցի երկայնքով ձգվում է [[Գաֆէսճեան արվեստի կենտրոն|Գաֆեսճյան արվեստի կենտրոնի]]ն կից «Գաֆեսճյան քանդակների» այգին: Փողոցն ավարտվում է Կասկադ համալիրի աստիճաններով:
 
Քանդակների այգին փողոցում բացվել է 2009 թվականին<ref>[http://www.panorama.am/ru/news/2009/10/26/kaskad-gafeschyan/1194977 Сад «Скульптуры Гафесчяна» откроется 7 ноября] // panorama.am</ref>: Այնտեղ ցուցադրվում են շատ հայտնի նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում ներառված են կոլումբիացի քանդակագործ [[Ֆեռնանդո Բոտերո]]յի «[[Կատու (քանդակ, Երևան)|Կատու]]»<ref>[http://www.cmf.am/gallery/cat_eng.html Cat, CCA]</ref>, «[[Հռոմեացի զինվոր (քանդակ, Երևան)|Հռոմեացի զինվոր]]»<ref>[http://www.cmf.am/gallery/romanwarrior_eng.html Roman warrior, CCA]</ref> և «[[Ծխող կինը (քանդակ, Երևան)|Ծխող կինը]]» քանդակները։
 
Թամանյան փողոցում է գտնվում նաև [[Ռուսական արվեստի թանգարան (Երևան)|Ռուսական արվեստի թանգարանը]]:
 
Փողոցում կան բազմաթիվ սրճարաններ, խանութներ, բարեր, ռեստորաններ և պանդոկներ:
 
== Հատող փողոց ==