«Հին աշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
[[Պատկեր:Urartu610-585.png|մինի|ՈՒրարտու (քարտեզ)]]
[[Հին Արևելք|Հին Արևելքի]] խոշոր պետություններից էր նաև մեր թվարկությունից առաջ 1- ին հազարամյակի սկզբին [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհում]] կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվարկությունից առաջ 8 - րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ [[Ասորեստան]]ից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։
Թագավորության մեջ համախմբված [[ցեղեր]]ը, որոնց միաձուլումից աստիճանաբար կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր [[քաղաքակրթություն]]։ Նրանք կառուցել են բազմաթիվ բերդեր, պալատներ, տաճարներ, բնակելի տներ, ջրանցքներ,որոնց ավերակներն մենք այսօր տեսնում ենք Հայաստանի տարբեր շրջաններում։ Պետության տնտեսական և մշակույթայինմշակուային կարևոր կենտրոններ էին մայրաքաղաք [[Տուշպա]]ն, Էրեբունի բերդաքաղաքը, Թեյշեբաինի ամրոցը և այլն։ Հնագետների ջանքերով բացված հուշարձանները վկայում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների շինարարական բարձր արվեստի և զարգացած տեխնիկայի մասին։ Պալատների ու տաճարների պատերը զարդարվել են բազմագույն որմնանկարներով, հատկապես մարդակերտ [[աստվածներ]]ի, քրմերի, սրբազան կենդանիների ու բույսերի պատկերներով։Բացառիկ արժեք են ներկայացնում թագավորության գլխավոր սրբարանը՝ Արդինի - Մուսասիրի սյունազարդ տաճարը։ Քանդակագործության գլուխգործոցներ են աստվածների ու աստվածուհիների անդրիները, մարդկային դեմքով թեվավոր առյուծի արձանը, գահույքները և այլն։ Արվեստի հոյակապ նմուշներ են բրոնզե կապարճները, սաղավարտները, վահանները, որոնց վրա դրվագված են ռազմի տեսարաններ, մարտակառքեր,հեծյալ ռազմիկներ, առյուծներ, ցուլեր, վիշապներ, սրբազան ծառեր։ Զանազան [[հնավայրեր]]ից պեղված հնագիտական հուշարձաններից տեղեկանում ենք, որ դեռևս այն ժամանակ մեր նախնիները մշակել են քար ու փայտ, բրոնզ, երկաթ, ոսկոր, ազնիվ մետաղներ և այլ նյութեր, պատրաստել ժամանակի մարդուն անհրաժեշտ բազմազան իրեր։