«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
# Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
# 11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
# 11-րդ դարի երկրորդ կեսից սկսած երևան են գալիս ճարտարապետական ավելի բարդ ու համեմատաբար խոշոր չափերի օրինակներ, այսպես կոչված որմնափակ խաչքարերը, որոնք սովորաբար ունենում են սովորական խաչքարի ձևերը, սակայն ամբողջովին առնվում են սրբատաշ քարով և կրաշաղախով շարված խորշաձև ճարտարապետական հորինվածքի մեջ։ Վերջինս իր մեջ ընդգրկում է մեկ կամ ավելի խաչքար և ունենում է երկթեք կամ միաթեք ծածկ։ Որմնափակ խաչքարերը երբեմն զետեղվել են նաև հուշարձանների պատերի մեջ։ Հատկապես լայն տարածում գտան 11-14-րդ դարերում, իսկ արդեն 14-րդ դարից սկսած նրանց շինարարությունը գրեթե դադարում է։
# 11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ։ Շատ հաճախ քիվերը ամրացվում էին խաչքարին նրա գագաթին արված հատուկ ելուստների օգնությամբ։ Քարերի միացման այս երկու ձևն էլ [[Հայաստան]]ում հայտնի էին դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Քիվի վրա հաճախ արվում էին տարբեր բնույթի փորագրություններ՝ բուսազարդեր, պատկերաքանդակներ, կենցաղային գեղեցիկ դրվագներ և այլն։
# 12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա։ Կան դեպքեր երբ խաչքարերը կանգնեցվել են հանգուցյալների հիշատակին մի խումբ մարդկանց կողմից ([[Հավուց Թառ]], [[Կեչառիս]], [[Հադրութ]], [[Մարց]] և այլուր)։
# Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, [[Արուճ]]ում, [[Թալին|Ն. Թալինում]], [[Վայոց ձոր]]ում, [[Վարդենիս]]ի շրջանում, [[Գեղարդի վանք|Գեղարդ]]ում, [[Գառնի]]ում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
# Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են [[Թալին]]ի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
# Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է [[Հիսուս|Քրիստոսի]] խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ [[Սանահին]]ի 1161, 1125 և Վանեվանի 1285 թվական թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը, «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են [[Լուսին|լուսնի]] և [[արեգակ]]ի պատկերներ։<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 29</ref>
 
[[Միջնադար]]ում սովորություն է եղել խաչքարերը ներկել կարմիր գույնով։ Այն դեպքում, երբ քարերը շատ ծակոտիներ են ունեցել, դրանց մակերեսը նախապես կրաշաղախի բարակ շերտով ծեփում էին և ապա ներկում։ Խաչքարերը ներկելու սովորությունը գալիս է հնուց։ Կարմիր գույնով ներկված են եղել [[Թալին]]ի 8-10-րդ դարերի մի քանի խաչքարեր, [[Կողբ]]ի երկու որմնափակ խաչքարերը (12-13րդ դդ.), [[Հովհաննավանք]]ի գավիթի ներսում դրված մի շարք խաչքարեր, Հռիփսիմե տաճարի բակում դրված 16-17-րդ դարերի խաչքարերը և այլն։ Հիմքեր կան կարծելու, որ երբեմն խաչքարերը ներկվել են բազմագույն ներկով. դրա ապացույցը [[Հաղպատավանք]]ի Ամենափրկիչ խաչքարն է (1273 թվական), առայժմ միակը իր տեսակի մեջ<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 28-29</ref>։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչքար» էջից