«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնի բնիկ տերերը՝ [[Հայկ Նահապետ]]ից սերած Գողթնեցի իշխանական տոհմն էր, որը կազմում էր առանձին նախարարություն. Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և, ըստ [[Զորանամակ]]ի, տվել 500 հեծյալ։ IV դ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VI դ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։
 
VIII դ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ X դ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայկական գյուղերը կառավարել են տանուտերըտանուտերերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։
1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը։շահատակությանը։ XVIII դ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են [[Դավիթ Բեկ]]ին։ի հետ։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գողթն» էջից