«Ինկերի կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Հերնանդո – Էռնանդո
(Հերնանդո – Էռնանդո)
Իսպանացի զինվորները հիանալի զինված էին և ինկերի համեմատ ունեին հսկայական առավելություն։ Նրանք զարգացրել էին մինչարդիական աշխարհի լավագույն ռազմական մեքենաներից մեկը, [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] [[Մավրեր (այլ կիրառումներ)|մավրեր]]ի թագավորությունների դեմ տարվող բազմադարյա կռիվների արդյունքում մշակել էին բազմաթիվ ինքնատիպ մարտավարություններ։ Ի հավելումն այս մարտավարական և նյութական առավելությանը՝ իսպանացիները ձեռք էին բերել հազարավոր տեղացի համախոհներ, ովքեր ձգտում էին վերջ դնել իրենց տարածքների վրա ինկերի վերահսկողությանը։
 
Նրանց առաջին ներգրավումը Պունայի ճակատամարտն էր՝ ներկայիս [[Գուայակիլ]]ի ([[Էկվադոր]]) մերձակայքում, [[Խաղաղ օվկիանոս]]ի ափին․ հետագայում [[1532]] թվականի հուլիսին [[Ֆրանչեսկո Պիսառո|Պիսառոն]] հիմնեց Պյուրա քաղաքը։ ՀերնանդոԷռնանդո դե Սոտոն ուղարկվել էր երկրի ներքին շրջաններ տարածքն ուսումնասիրելու նպատակով։ Նա վերադարձավ Աթահուլապայի կողմից ուղարկված հանդիպման հրավերով։ Վերջինս քաղաքացիական պատերազմում հաղթել էր իր եղբորը և 80 000-անոց բանակով հանգստանում էր Կահամարկայում։
 
Պիսառոն իր մարդկանցից մի քանիսի հետ հանդիպեց Աթահուալպային, ով եկել էր մի փոքրիկ շքախմբով։ Թարգմանչի միջոցով աբեղա Վինսենտեն կարդաց «Դիմումը», որում ասվում էր, որ Աթահուալպան և նրա կայսրությունը ընդունում են Իսպանիայի [[Կառլոս V կայսր|Կառլոս V կայսեր]] լուծը և դառնում են քրիստոնյա։ Լեզվական պատնեշի և թերևս վատ թարգմանության պատճառով Աթահուալպան շփոթվեց քրիստոնյա հավատի բնորոշումից և ասաց, որ լիարժեք չի հասկանում դիվանագետի մտադրությունները։ Այն բանից հետո, երբ Աթահուալպան փորձեց պարզաբանումներ ստանալ քրիստոնյա հավատի վերաբերյալ, իսպանացիների մոտ դա առաջ բերեց հիասթափություն և անհամբերություն։ Նրանք հարձակվեցին ինկերի շքախմբի վրա և Աթահուալպային պատանդ վերցրեցին։
40 984

edits