«Երևանի քաղաքապետարանի շենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
 
== Պատմություն ==
ԽՍՀՄ կառավարության որոշմամբ 1984 թվականին սկսվեց Երևանի քաղխորհրդի գործկոմի վարչական նոր շենքի շինարարությունը. ճարտարապետն էր Ջիմ Թորոսյանը: Շենքի կառուցումը հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում էր: Հաճախ շինհրապարակ էին այցելում Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը: Շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1991թ. և դադարեցին: Քաղաքապետարանի նոր շենքը 2003թ. վերանախագծվեց` պահպանելով Ջիմ Թորոսյանի նախագծի անաղարտությունը, միաժամանակ, հարմարեցնելով ժամանակի պահանջներին: Շինարարությունը շարունակվեց և 2004թ. նոյեմբերի 26-ին հանձնվեց գործարկման:<blockquote>

{{քաղվածք|«Ծանոթացա Քաղսովետի (նոր) շենքի նախագծին: Հանձնարարեցի Թորոսյան Ջիմին նախագծել շենքը՝ ելնելով հայկական ճարտարապետության սկզբունքներից: Ճարտարապետության կերպարը պետք է լինի դասական, հայկական-երևանյան: Այդ կերպարը պետք է համահունչ լինի Ռ. Իսրայելյանի “Արարատ” տրեստին (գինու գործարան)»:|Կարեն </blockquote>Դեմիրճյան}}

Երևանի քաղաքապետարանի ներկայիս շենքը գործարկվել է [[2004]] թվականից։ Շենքն ունի 5 հարկ, ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառակուսի մետր։ Այն զարդարում է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակը։ Շենքը կառուցված է երևանյան ճարտարապետության ավանդույթներով՝ հաշվի առնելով նորը։ Հիմքում՝ ճարտարապետ [[Ջիմ Թորոսյան]]ի նախագիծն է։ Քաղաքապետարանի նոր շենքում է տեղակայված [[Երևանի պատմության թանգարան|Երևան քաղաքի պատմության թանգարան]]ը<ref>{{Cite news|url=http://www.panarmenian.net/arm/news/11761/|title=ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱԱՆԸ|newspaper=PanARMENIAN.Net|access-date=2017-07-27}}</ref>։ Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ռելիեֆային զարդանախշերով, Կենաց Ծառի պատկերով։ Շենքի խոյակների վրա փորագրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները<ref>{{Cite news|url=http://imyerevan.com/hy/society/view/4174|title=Բացառության կարգով|newspaper=ImYerevan.com|language=hy|access-date=2017-07-27}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==