«Դավանանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Դավանանք''', դավանություն, աստվածային հայտնությամբ տրված և եկեղեցու կողմից սահմանված կրոնական ճշմարտությունների ամբողջությունը։ [[Հայերեն]]ում դավանանք եզրը որոշ իմաստով համապատասխանում է [[հունարեն]] δοv γμα (դոգմա) բառի հոգնակի ձևին (δοvγματα), որը սկզբնապես գործածվել է որպես այն, ինչ ճիշտ (լավ) է թվում կամ կարծվում, սակայն հետզհետե [[աստվածաբանություն|աստվածաբանության]] մեջ բյուրեղացել է որպես դավանանքի դրույթ կամ հավատքի ճշմարտություն։ Հայերեն եզրն ի տարբերություն հունարենի գործածվում է միայն հավաքական իմաստով։ Դավանանքի խնդիրների հետ առնչվող աստվածաբանության ոլորտը կոչվում է դավանական աստվածաբանություն (dogmatic theology)։
== ՈւղղափառՏիեզերական դավանանք ==
[[Պատկեր:Sargis Pitsak.jpg|250px|մինի|հեղինակ՝ [[Սարգիս Պիծակ]]]]
Դավանանքի աղբյուրը եկեղեցու սրբազան ավանդությունն է, որի հեղինակը Աստծո Սուրբ Հոգին է։ Աստված ինքն է հայտնել իրեն՝ իր Հոգու կենդանի ներգործությամբ, և այդ հայտնությունն արտահայտված է [[Աստվածաշունչ]] գրքերով, առաքելական ավանդությամբ, սրբազան ծեսով, եկեղեցու հայրերի և վարդապետների գրվածքներով, տիեզերական ժողովների սահմանումներով և այլն։ Այդ հայտնությունը շարունակական է և ոչ թե մեկ անգամ կատարված իրողություն, որի մեջ մուտք գործելու (եկեղեցի մտնելու) համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հետ կենդանի և գոյաբանական հաղորդակցություն, որի նախահիմքը ուղղափառՏիեզերական դավանությունն է։ Համաձայն Տիրոջ խոսքի, ուղղափառՏիեզերական դավանանքը այն վեմն է կամ ամուր հիմքը, որի վրա կառուցված է եկեղեցին<ref>Մատթ. 16.18</ref>։ ՈւղղափառՏիեզերական դավանանքին (տեսական հավատք) պետք է անպայմանորեն զուգակցվի ուղղափառՏիեզերական կենցաղավարություն և աստվածապաշտական ճիգեր (գործնական հավատք). տեսական և գործնական հավատքի ճիշտ համադրությունը, ըստ եկեղեցու հայրերի, հոգևոր կյանքի և փրկության անհրաժեշտ նախապայմանն է։
 
== Տիեզերական ժողովներ ==
[[Պատկեր:44974427.RMA20BookCoverinGoldandJewels.jpg|250px|մինի|աջից|Աստվածաշունչ]]
Դավանաբանության մեջ բարձրագույն հեղինակությունը վերապահված է [[տիեզերական ժողովներ]]ին, որոնք Սուրբ Հոգու բացառիկ ներգործությամբ սահմանել են Քրիստոսի եկեղեցու ուղղափառՏիեզերական հավատքը։ Տիեզերաժողովների կողմից ընդունվել են այսպես կոչված Հավատո հանգանակներ կամ նշանակներ, որոնք դավանանքի հակիրճ ձևակերպումներ են։ Հավատո հանգանակը կոչվում է նաև Հավատամք կամ Խոստովանություն հավատո կամ Դավանություն հավատո։ Այս իմաստով դավանանք ուղղափառՏիեզերական հավատքի խոստովանությունն է, իսկ դավանել նշանակում է ընդունել, խոստովանել և վկայել որպես ճշմարտություն։
== Եկեղեցու ավանդը ==
Պայքարելով զանազան աղանդավորական շարժումների դեմ՝ եկեղեցին մշտապես կարիք է ունեցել նորոգել և հաստատել հավատացյալ գիտակցությունը։ Եկեղեցու հայրերը և վարդապետները ավանդել են մեծածավալ դավանական ժառանգություն՝ ուղղափառՏիեզերական հավատքն ուսուցանելու, բացատրելու, լուսաբանելու և մեկնելու համար։ Այդ ժառանգությունը Սուրբ Հոգով տրված սրբազան ավանդության անբաժանելի մասն է<ref>{{Գիրք:ՔՀՀ|260}}</ref>։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դավանանք» էջից