Բացել գլխավոր ցանկը

Changes

Բրիտանացիները ռազմանավեր ուղարկեցին Միջերկրական ծով, որպեսզի կանխեն ռուսների մուտքը քաղաք և ռուսները ստիպված էին կանգնեցնել առաջխաղացումը [[Սան Ստեֆանո]]յում: Այս բնակավայրում կնքվեց [[Սան Ստեֆանոյի պայմանագիր]]ը մարտի 3-ին, որով Օսմանյան կայսրությունը ճանաչում էր [[Ռումինիայի իշխանություն|Ռումինիայի]], Սերբիայի և Չեռնոգորիայի անկախությունները և [[Բուլղարիայի իշխանություն|Բուլղարիա]]յի ինքնիշխանությունը:
 
Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` the [[Մեծ տերություններ]]ը հետագայում պայմանագիրը վերափոխեցին [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ում: Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը: Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո<ref>L.S. Stavrianos, ''The Balkans Since 1453 '' (1958) pp 408-12.</ref>:
 
== Տես նաև ==