«Օգնություն:Ողջույն, նորեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Հայերեն Վիքիփեդիայի մասնակիցները ողջունում են ձեզ։'''

Երազանք
Այստեղ մի քանի խոսքով նկարագրել ենք թե`

Երազանք բառ որի առկայությունը բավական է ամբողջ մի կյանք
*ինչ է իրենից ներկայացնում Վիքիփեդիան,
հետաքրքրությամբ լցնելու կյանքին իմաստ հաղորդելու համար: Երազանքներ որոնք
*ինչպես կարող եք օգտվել կայքից
մեզ թևեր են
*ինչպես և ինչու գրանցվել
տալիս թռչելու դեպի անհայտություն:
*ինչպես կարող եք մասնակցել կայքի զարգացմանը
Երազանքներ որոնք մեկ վայրկիանում կործանում և իմաստավորում են առանց այդ էլ
*ինչպես նոր հոդված սկսել, ձևավորել և խմբագրել
անհետաքրքիր կյանքը:
*ինչ կանոններով է գործում նախագիծը
Երազանքը կտրում է մեզ իրականությունից,

տանում մի աշխարհ որտեղ իրագործելի են դառնում նույնիսկ մեր ամենախենթ մտքերը,
Հակիրճ տեղեկության համար այցելեք [[Վիքիփեդիա:Առաջին քայլերը|Առաջին քայլեր]] էջը:
սակայն միշտ չէ որ երազները տալիս են մեզ ամեն ինչ ռեալ տեսնելու հնարավորություն,

կտրելով մեզ իրականությունից:
[[Վիքիփեդիա]] [[հայերեն]] [[հանրագիտարան]]ը, ինչպես ընդհանրապես ամբողջ Վիքիփեդիա նախագիծը, անընդհատ զարգացման մեջ է, ուստի որոշակի նյութերի բացակայությունը պետք է դիտել ոչ թե որպես թերություն այլ՝ զարգացման հնարավորություն: Շատ հոդվածներ կիսատ են և ստույգ հղումների կամ վերակազմակերպման կարիք ունեն։ Տեքստերում բազմաթիվ տառասխալներ, հնարավոր է նաև ուղղագրական, քերականական և ոճական սխալներ լինեն։ Մի՛ վրդովվեք։ Դուք ինքներդ կարող եք շտկել նկատած սխալները, թարգմանել տեքստեր և հարստացնել հոդվածները, ինչպես նաև նոր հոդվածներ նախաձեռնել։ Պետք է միայն մի քիչ ժամանակ տրամադրել խմբագրման գործիքների և մասնակցության կանոնների հետ ծանոթանալու համար։ Մասնակցությունը այնքան հեշտ է ու կլանիչ, որ անկասկած ձեզ մոտ ցանկություն կառաջանա անմիջապես ուղղել որևէ տառասխալ կամ բացթողում, իսկ կես ժամից նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես կտոգորվեք ինքնուրույն հոդված գրելու ցանկությամբ։ Հավատացե՛ք, որ առաջին ամենափոքր ներդրումից հետո կրկին վերադառնալու ցանկությունը ուղղակի անհաղթահարելի կլինի։ Բոլոր նորեկներին խրախուսում ենք մասնակցել նախագծի զարգացմանը և ողջունում բոլորի իմաստալից ու արժեքավոր ներդրումները:
Նրանք ստիպում են վարդագույն ակնոցով նայել դաժան իրականությունը,

իրականություն ստիպելով դադարում ես երազել: Կյանքն ընկալելով այնպես ինչպես կա:
'''''Միացե՛ք հայալեզու հանրամատչելի հանրագիտարանի կառուցմանը'''''

Երազներ, որքան հեռու եք դուք մեզ տանում:

Մենք ինքներս ենք մեզ համար մի աշխարհ հյուսում,
==Կարճ նկարագրություն==
աշխարհ որը ստիպում է մեզ կտրվել իրականությունից,

ստիպում վայելել այն ինչ ունենք, գնահատել նրանց ովքեր մեր կողքին են:
[[Վիքիփեդիա|Վիքիփեդիան]] [[հանրագիտարան]] է, որը գրվում է հենց ընթերցողների միասնական ուժերով։ Համահեղինակության գործը հեշտացնելու համար այն ունի համատեղ ջանքերով կառուցվող կայքի յուրահատուկ ձևաչափ, որը կոչվում է [[վիքի]]։ Աշխարհի բոլոր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ անընդհատ բարելավում են այն` խմբագրելով, սրբագրելով և նոր հոդվածներ գրելով: Ներկայումս Վիքիփեդիան ունի աշխարհի 270 լեզուներով զարգացող կայքեր, որոնց հետ կարող եք ծանոթանալ Գլխավոր էջում թվարկված լեզուների տակ գտնվող '''Ամբողջական ցանկից'''։ Հայերեն Վիքիփեդիան գործում է ճիշտ [[Վիքիփեդիա:Վիքիփեդիան ութ բառով|նույն կանոններով]], ինչ բոլոր մյուսները։ Ցանկացած և յուրաքանչյուր մասնակցություն հաշվառվում է ''Էջի փոփոխությունների պատմության'' մեջ. որին կարող եք ծանոթանալ սեղմելով էջի վերին տողում երևացող '''պատմություն''' վանդակի վրա և ''Վերջին փոփոխությունների'' մատյանում, որը կարող եք բացել՝ սեղմելով այս էջի ձախ մասում գտնվող '''մասնակցել''' նավարկային վանդակի '''Վերջին փոփոխություններ''' տողի վրա։
Անվայել կամ չարամիտ խմբագրումները սովորաբար շատ արագ հեռացվում են, և դրանց հեղինակների հետագա մուտքը կամ մասնակցությունը կարող է արգելափակվել:
Երազներ ու երազանքներ... Hexinak` Susik Grigoryan

==Ինչպես օգտվել հանրագիտարանից==

Վիքիփեդիան աշխատում է համակարգված թվային [[հանրագիտարան]]ի [[Վիքիփեդիա:Հինգ սյուներ|սկզբունքով]]։ Էջի ձախ կողմի սպասարկման սյունակի «'''որոնել'''» բառի տակ դատարկ վանդակում [[հայերեն]] ([[Յունիքոդ]] [[տառատեսակ]]ով) գրեք ձեզ հետաքրքրող բառը, հասկացությունը կամ անունը և սեղմեք «'''որոնել'''» բառի վրա։ Չհիասթափվեք, եթե որոնումը ապարդյուն լինի։ Հայերեն Վիքիփեդիան դեռ շատ աղքատ է հոդվածներով։ Վերադառնալով «'''Գլխավոր էջ'''» ողջույնի խոսքերի տակ կտեսնեք ներկա պահին հանրագիտարանում եղած հոդվածների թիվը։ Փորձեք գտնել ձեր որոնած բառը, անունը կամ հասկացությունը այլ լեզուներով էջերում, որոնք թվարկված են «'''այլ լեզուներով'''» բառերի տակ, և, ինչու ոչ, փորձեք լրացնել պակասը։ Օգտվելու և մասնակցելու մասին ավելի մանրամասն [[տեղեկույթ]] ստանալու համար ընթերցեք նաև [[Վիքիփեդիա:էությունը|Վիքիփեդիայի էությունը]], [[Վիքիփեդիա:Վիքիփեդիայի մասին|Վիքիփեդիայի մասին]] և [[Օգնություն:Գլխացանկ|Օգնություն]] հոդվածները։

'''Գլխավոր էջի''' վերևի տողում թվարկված են թեմատիկ [[պորտալ]]ները, իսկ ձախ կողմի սյունակում '''Գլխավոր էջ''' բառերի տակ սեղմելով [[կատեորիա|'''կատեգորիաներ''']] բառի վրա կմտնեք բառային կատեգորիաների ցանկի մեջ։

'''Գլխավոր էջի''' ստորին մասում կա '''հանրագիտարան''' վերնագրով մի պատուհան, որտեղ սեղմելով '''բոլոր հոդվածները''' բառերի վրա կմտնեք բոլոր հոդվածների այբբենական ցանկի մեջ։

Հանրագիտարանի կառուցվածքը և ներքին կապերը դեռ կատարելապես համակարգված չեն, և հնարավոր է, որոշ կապեր կամ դասակարգումներ անհեթեթ թվան կամ քաոտիկ։

==Ինչ է նշանակում մասնակցել==
Տեսնու՞մ եք այս էջի վերին տողում '''''խմբագրել''''' բառը:

[[Պատկեր:Khmbagrel.jpg|120px right|սեղմեք '''խմբագրել''' հղումի վրա այս հոդվածը փոփոխելու համար]]

Ձեր մասնակցությունը կարող է սկսվել հենց այդ բառից, որի վրա սեղմելով կհայտնվեք հոդվածի թաքնված աշխատանքային էջում։ Սակայն մի° շտապեք, ինչ-որ բան գրել, որովհետև տեքստից բացի այնտեղ բազմաթիվ տարբեր խորհրդանշաններ կտեսնեք, որոնցից յուրաքանչյուրը ներհատուկ ծրագրված գործառնական իմաստ ունի։ Որոշ ժամանակ կպահանջվի մինչև սկսեք ճանաչել և հմուտ օգտագործել բոլորը։ Սակայն դրանց կիրառումն այնքան հեշտ է, որ երբեմն ուղղակի կարելի է կռահել։ Հոդվածներ խմբագրելու ընթացքին ավելի մանրամասն ծանոթանալու համար ընթերցեք [[Վիքիփեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]] և [[Վիքիփեդիա:Ոճական ուղեցույց|Ոճական ուղեցույց]] հոդվածները:

Վիքիփեդիա նախագծում խրախուսվում է համարձակ մասնակցությունը նոր հոդվածներ նախաձեռնելու, արդեն սկսված հոդվածները շարունակելու, թարգմանելու, խմբագրելու և սրբագրելու գործում: Ուստի դուք նույնպես կարող եք մասնակցել բոլոր անավարտ հոդվածների զարգացմանը, շարունակել դրանք, լրացնել կարևոր տեղեկություններով, հղումներով, խմբագրել և սրբագրել, անշուշտ բովանդակությունը և լեզուն բարելավող ներդրումներով։ Սակայն մասնակցել նշանակում է նաև դառնալ հայերեն Վիքիփեդիայի [[Վիրտուալ համայնք|վիրտուալ հանրության]] անդամ, մասնակցել [[Վիքիփեդիա:Խորհրդարան|հանրության]] քննարկումներին և կայքի կառավարման համար կարևոր հարցերի քվեարկություններին:

===Միայն Յունիքոդ (Unicode)===
Կայքի ծրագրային համակարգը պահանջում է օգտագործել [[Յունիքոդ]] (Unicode) կոդավորմամբ ստեղծված [[հայերեն]] [[տառատեսակ]]ներ։ Հնարավոր է, որ տարբեր [[օպերացիոն համակարգ|օպերացիոն համակարգերում]] ստեղնաշարային մուտքագրումը կատարվի տարբեր կոդավորմամբ, ուստի հայերեն տառատեսակով գրելու ձևերին ծանոթանալու համար ընթերցեք [[Վիքիփեդիա:Ինչպես_գրել_հայերեն|հայերենի մուտքագրման ձեռնարկ]] հոդվածը և այցելեք [http://www.armunicode.com/en/how-to/winxp/ Ինչպես գրել Windows 2000/XP/2003/Vista ՕՀ-ներում հայերեն] և http://www.armtown.com/writearmenian.php

===Արևելահայերեն թե Արևմտահայերեն===
Ձեր ներդրումները կարող են լինել թե արևելահայերենով և թե արևմտահայերենով:

==Ինչու և ինչպես գրանցվել==
'''Ինչու'''

Գրանցված մասնակցությունը շատ ավելի հարմար է և ունի բազմաթիվ հաճելի առավելություններ: Գրանցվելով դուք կունենաք ձեր ներկայացուցչական էջը, և ձեր բոլոր ներդրումները կգրանցվեն ձեր մասնակցության պատմության մեջ` թույլ տալով ուրիշներին ճանաչել և արժեվորել դրանք: Գրանցվելով ձեռք կբերեք նախագծին մասնակցելու բազմաթիվ այլ հնարավորություններ։ Օրինակ` չարաշահումների կանխման համար ''էջերի վերահսկումը'' թույլատրվում է միայն գրանցված մասնակիցներին, ինչպես նաև ''նկարների ներբեռնումը''։ Ձեր գրանցած մասնակցային անունով կկարողանաք շփվել մյուս մասնակիցների հետ, խորհրդակցել, մասնակցել բանավեճերի, քննարկումների, քվեարկությունների, և ձեր ներդրումների նշանակալիության շնորհիվ կկարողանաք ձեռք բերել կայքի կառավարմանը մասնակցելու այլ իրավունքներ։

'''Ինչպես'''

Գրանցվելու համար սեղմեք էկրանի վերևի աջ մասում գտնվող ''Գրանցվել'' բառի վրա և բացված էջում մուտքագրեք ձեր՝
*Մասնակցի անունը
*Գաղտնաբառը
*Գաղտնաբառի կրկնությունը
*[[Էլեկտրոնային փոստ]]ի հասցեն
Հետո սեղմեք ''Ստեղծել նոր մասնակցային հաշիվ'' բառերի վրա: Գրանցվելուց հետո, ամեն անգամ կայք մտնելիս, կհայտնվեք նույն նախամուտքային էջում, որտեղ ձեզնից կպահանջվի մուտքագրել ձեր գրանցած անունը և գաղտնաբառը: Միայն դրանք լրացնելուց հետո, սեղմելով ''Մտնել'' բառի վրա, դուք կճանաչվեք որպես արդեն գրանցված անդամ և կշարունակեք թերթել էջերը, օգտվել հանրագիտարանից և աշխատել որպես գրանցված մասնակից: Կարող եք նշում անել ''Հիշել իմ մուտքագրած տվյալները'' վանդակում, և կայքի ներքին համակարգը ձեր IP հասցեով ինքնաշխատորեն կճանաչի ձեր մուտքը:

==Ինչպես նոր հոդված գրել==
Նոր հոդված կարելի է նախաձեռնել ըստ թեմատիկ [[պորտալ]]ների, բառային [[կատեգորիա]]ների կամ հոդվածներում կարմիր երևացող բառերի միջոցով (որոնք ըստ էության ուրիշ մասնակիցների կողմից նախաձեռնված նոր հոդվծաների անուններ են, առաջարկներ կամ հուշումներ), կամ կարող եք նոր հոդված սկսել ձեր ընտրած բառի, անվան կամ հասկացության ինքնուրույն վերնագրով։ Օրինակ.
[[Ֆրանսիական խոհանոց]]

Նման տեսք բառը կամ բառերը կստանան '''խմբագրել''' էջում գրվելով <nowiki>[[............]]</nowiki> նշանների միջև, և համապատասխան հոդվածի բացակայության դեպքում կլինեն կարմիր, իսկ հոդվածի կառուցումը նախաձեռնելուց հետո կամ հոդվածի առկայության դեպքում կլինեն կապույտ։ օրինակ

գրված տեսքը «'''խմբագրել'''» էջում.

<nowiki>[[ռատատույ]]</nowiki>
<nowiki>[[Ֆրանսիական խոհանոց]]</nowiki>

տեսքը ընթերցողի համար

[[ռատատույ]]
[[Ֆրանսիական խոհանոց]]

Կարող եք օգտվել նաև Վիքիփեդիայի կարևորագույն թեմաների ցանկերից, որոնց հետ կարող եք ծանոթանալ [[Վիքիփեդիա:Կարևորագույն հոդվածներ|այստեղ]]։

===Նոր հոդված սկսելու ամենահեշտ եղանակը===

Նախևառաջ ուսումնասիրեք Վիքիփեդիայի կարևորագույն թեմաների [[Վիքիփեդիա:Կարևորագույն հոդվածներ|ցանկերը]]ցանկերը, սակայն եթե այնտեղ ձեր ուզած թեմայով հոդված չգտնեք, դա դեռ չի նշանակում, որ ձեր ընտրած վերնագրով հոդված չկա։ Ուստի, որպեսզի համոզվեք, որ հանրագիտարանում ձեր ընտրած վերնագրով հոդված իրոք դեռ չկա, '''որոնել''' վանդակում մուտքագրեք հոդվածի վերնագիրը և սեղմեք ''Որոնել'' ստեղնավանդակի վրա։ Ենթադրենք, որ դա ֆրանսիական խոհանոցի մասին հոդվածն է, և որ այդ վերնագրով հոդված իրոք դեռ չկա։ Այդ դեպքում դուք կտեսնեք '''Ստեղծել ''Ֆրանսիական խոհանոց'' էջը այս վիքիում''' բառերը, ընդ որում ''Ֆրանսիական խոհանոց'' բառերը կլինեն կարմիր գույնի։ Սեղմեք բառերի վրա։ Ձեր առջև կբացվի նոր հոդվածի աշխատանքային էջը, որտեղ հոդված սկսելու համար պետք է միայն հետևել հրահանգներին կամ կրկին ընթերցել [[Վիքիփեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]] հոդվածը, իսկ խմբագրման փորձ ձեռք բերելու համար կարող եք օգտվել [[Վիքիփեդիա:Ավազարկղ|Ավազարկղ էջից]]։

====Նույնը քայլ առ քայլ====
*'''Քայլ 1.''' Մուտքագրեք բառը կամ բառերը և որոնեք։
*'''Քայլ 2.''' Տեսնելով '''Ստեղծել ''.................'' էջը այս վիքիում''' բառերը սեղմեք ձեր որոնած բառի վրա, և կբացվի '''խմբագրման''' էջը։
*'''Քայլ 3.''' Գրեք նոր հոդվածի վերնագիրը և սեղմեք խմբագրման պատուհանի տակ գտնվող '''Հիշել էջը''' հրահանգի վրա։
*'''Քայլ 4.''' Խմբագրման էջում մուտքագրման պատուհանից վեր կտեսնեք ձևավորման գործիքների վանդակատողը, իսկ պատուհանի տակ՝ օժանդակ նշանների մեծ տեսականի: Պատուհանի մեջ սկսեք գրել հոդվածը։
*'''Քայլ 5.''' Վերնագրի տակ տեղադրեք <nowiki>{{խմբագրում եմ}}</nowiki> կաղապարը և փակող «}}» նշանի ներսում «''ստորագրեք''»` սեղմելով գործիքների տողի «''Ձեր ստորագրությունը և ամսաթիվը''» նշանավանդակի վրա (խմբագրման էջում ձեր ստորագրությունը տիլդաներից կամ գերնիշերից կազմված այսպիսի տեսք կունենա՝ «<nowiki>--~~~~</nowiki>»).
*'''Քայլ 6.''' Օգտվելով խմբագրման պատուհանի տակ գտնվող ''Նախադիտում'' ստեղնավանդակից, դիտեք, թե ինչ տեսք ունի ձեր հոդվածը ընթերցողի համար։
*'''Քայլ 7.''' Սեղմեք '''''Հիշել էջը''''' ստեղնավանդակի վրա և կայքի հենքում գրանցեք ձեր սկսած հոդվածը։

Չմոռանաք '''''հիշել''''' նաև ձեր կատարած փոփոխությունները։

===Ինչպես ձևավորել տեքստը===

Հայերեն տեքստի ընթերցելիության խնդիրներից խուսափելու և տեքստի ձևավորման բոլոր գործիքներից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է համակարգչի վրա գործարկել [http://www.armtown.com/writearmenian.php|Windows XP MUI (Multilingual)] սպասարկումը և ծանոթանալ [[Վիքիփեդիա:Ինչպես_գրել_հայերեն|հայերենի մուտքագրման ձեռնարկ]] հոդվածին։ Տեքստի ձևավորման գործիքներին առավել հեշտ կծանոթանաք և կհմտանաք՝ օգտվելով [[Վիքիփեդիա:Ավազարկղ|Ավազարկղ էջից]]։ Տեքստերի ձևավորման հիմնական սկզբունքները կառուցված են Windows Word տեքստային մշակման ծրագրում գործող մոտեցումների վրա։ Առանց տեսական նախաբանի միանգամայն կարող եք ինքնուրույն բացահայտել ձևավորման բոլոր գաղտնիքները [[Վիքիփեդիա:Ավազարկղ|Ավազարկղ էջում]] փորձարկելով ձևավորման տարբեր գործիքների գործողությունները և ծանոթանալով [[Վիքիփեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]] հոդվածի հետ։

===Ինչպես նկար տեղադրել===

Նկարներ և ձայնային ֆայլեր մուտքագրելու համար դուք պետք է լինեք կայքի գրանցված անդամ։ Որպես գրանցված անդամ կայք մտնելուց հետո նկարներ և ձայնային ֆայլեր մուտքագրելու համար սեղմեք էկրանի ձախ մասում գտնվող '''գործիքներ''' սպասարկման պատուհանի ''Բեռնել ֆայլ'' հրահանգի վրա։ Ձեր առջև կբացվի ֆայլ ներբեռնելու պատուհանը: «Browse» հրահանգի միջոցով ձեր համակագչի մեջ գտեք ու ընտրեք ելակետային ֆայլը և սեղմեք «OK» ստեղնավանդակի վրա։

Չմոռանաք համապատասխան նշում անել «''I affirm that the copyright holder of this file agrees to license it under the terms of the Wikipedia Copyright''» («'''ես հավաստում եմ, որ այս ֆայլի հեղինակային իրավատերը համաձայն է արտոնել ֆայլի օգտագործումը Wikipedia-ում հեղինակային իրավունքի պաշտպանման պայմաններով'''») հարցումի մոտ, ինչից հետո միայն սեղմեք «Բեռնել ֆայլը» հրահանգի վրա, և ձեր ընտրած պատկերը կներբեռնվի կայքի ընդհանուր հենքի մեջ։

Երբ պատկերն արդեն կայքի հենքում է, և այն պետք է տեղադրել որևէ հոդվածի մեջ, '''խմբագրել''' աշխատանքային էջում, համապատասխան կաղապարի օգնությամբ, տեղադրեք պատկերը հոդվածի մեջ ձեր ընտրած տեղում։ Քանի որ այստեղ զետեղված պատկերի ֆայլի անունն է «wiki.png» (իսկ դուք համապատասխանաբար կարող եք գրել ձեր պատկերային ֆայլերի անունները) ուստի այն տեղադրում ենք տվյալ հոդվածում հետևյալ կաղապարով.

<nowiki>[[Image:wiki.png|70px]]</nowiki>

[[Image:wiki.png|70px]]

Պատկերները կարող են լինել «thumb» տեսակի, այսինքն մատնոցի չափ, որոնց վրա սեղմելիս բացվում է նկարի մեծ տարբերակը, կամ ոչ «thumb» տեսակի, որոնք ստեղնի ֆունկցիա չունեն: Պատեկրը «thumb» տեսակի դարձնելու համար օգտագործեք հետևյալ կաղապարը.

<nowiki>[[Image:wiki.png|thumb|70px]]</nowiki>
[[Image:wiki.png|thumb|70px|left]]

Իսկ հիմա, եկեք փոխենք նկարի չափը, ինչն արվում է այս կաղապարով.

<nowiki>[[Image:wiki.png|70px]]</nowiki>

[[Image:wiki.png|70px|left]]

կամ

<nowiki>[[Image:wiki.png|100px]]</nowiki>

[[Image:wiki.png|100px|left]]

Նկատեցի՞ք հրահանգային կաղապարների միջև եղած տարբերությունը։ Առաջին պատկերի հրահանգի կաղապարում գրված է '''70px''', իսկ երկրորդի՝ '''100px''':

Հիմա տեսնենք թե ինչպես պետք է տեղադրել նկարը էջի աջ, ձախ, կամ կենտրոնական մասերում`

<nowiki>[[Image:wiki.png|70px|left]]</nowiki> կաղապարի դեպքում պատկերը էջի ձախ մասում ։է .

[[Image:wiki.png|70px|left]]

<nowiki>[[Image:wiki.png|70px|center]]</nowiki> կաղապարի դեպքում պատկերը էջի կենտրոնում է։

[[Image:wiki.png|70px|center]]

<nowiki>[[Image:wiki.png|70px|right]]</nowiki> կաղապարի դեպքում պատկերը էջի աջ մասում է։.

[[Image:wiki.png|70px|right]]

==Տես նաև==

*[[Վիքիփեդիա:Վիքիփեդիան ութ բառով|Վիքիփեդիան ութ բառով]]
*[[Վիքիփեդիա]]
*[[Վիքիփեդիա:Առաջին քայլերը|Առաջին քայլեր]]
*[[Վիքիփեդիա:էությունը|Վիքիփեդիայի էությունը]]
*[[Օգնություն:Գլխացանկ|Օգնություն]]
*[[Վիքիփեդիա:Ինչպես խմբագրել էջը|Ինչպես խմբագրել էջը]]
*[[Վիքիփեդիա:Ոճական ուղեցույց|Ոճական ուղեցույց]]
*[[Վիքիփեդիա:Ինչպես_գրել_հայերեն|Հայերենի մուտքագրման ձեռնարկ]]
* [[Վիքիփեդիա:Կարևորագույն հոդվածներ|Վիքիփեդիայի կարևորագույն հոդվածները]]

[[Կատեգորիա:Վիքիփեդիա|Ողջույն, նորեկներ]]

[[ang:Ƿicipǣdia]]
[[gd:Wikipedia]]
[[my:ဝီကီပိဒိယ]]
[[na:Wikipedia]]
[[nds-nl:Wikipedia]]
[[se:Wikipediija]]
[[sa:विकिपीडियः]]
[[cu:Википє́дїꙗ]]
17 102

edits