«Խատուտիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Դեղաբույսեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 47.
 
== Կիրառություն ==
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ [[բույս]]ը, սակայն հիմնականում [[արմատ]]ը, որը հանում են բահով, ուշ աշնանը, երբ թառամում են [[տերևներ]]ը, կամ վաղ գարնանը։ Ավելորդ մասերը հեռացնում են, լվանում ջրով, թողնում [[արև]]ի տակ մինչև կաթնահյութի կտրվելը։ Այնուհետև չորացումը շարունակում են տանիքում կամ չորացնում՝ միջանցուկ քամու տակ։ Չոր հումքը կազմում է ելանյութի 33—35%–ը։ Բույսի վերգետնյա մասը հավաքում են միայն սահմանափակ չափով՝ ծաղկման ընթացքում։ Բույսը անհոտ է, դառը համով։ Մեղրատու է։ Խատուտիկի մեղրի նեկտարը դեղին կամ ոսկեգույն է, սուր հոտով և կծու համով<ref>{{ռուսերեն հոդված|автор=Ватолин Д.|заглавие=О мёде и не только о нём|ссылка=|издание=Наука и жизнь|тип=|год=2008|том=|номер=11|страницы=122}}</ref>:
Խատուտիկի որոշ տեսակների արմատներում պարունակվում է կաուչուկ։ Խատուտիկի 2 տեսակ՝
*(''Taraxacum koksaghyz'')
* (''Taraxacum hybernum''), նախկինում մշակում էին որպես կաուչուկատու բույս։ Կան նոր առաջարկներ դրանց աճեցման համար։<ref>[http://www.membrana.ru/particle/172 Американцы тянут серийную резину из русских одуванчиков]</ref>
 
== Պատմություն ==
Որպես դեղաբույս խատուտիկի օգտագործումն ունի հին պատմություն։ Դեռևս Թեոֆրաստն այն առաջարկել է դեմքի պեպենները և «լերդային բծերը» հեռացնելու համար։ Ավիցեննան բուսահյութը նշանակել է դռներակային կանգի, ջրգողության և կարիճի խայթոցի ժամանակ, կաթնահյութը՝ ակնահատը բուժելու նպատակով։
 
Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է «կենսատու ըմպելիք», որը ընդունակ է «արյունը մաքրելու» և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող հատկություն։ [[Բուլղարիա]]յում թարմ տերևները և [[հյութ]]ը օգտագործում են [[աթերոսկլերոզ]]ի, C–ավիտամինոզի, մաշկային, [[լյարդ]]ի, [[լեղապարկ]]ի, [[ստամոքս]]ի և [[աչքեր]]ի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև [[ճարպեր]]ի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և [[թութք]]ի ժամանակ։ [[Գերմանիա]]յում արմատը օգտագործում են [[փայծաղ]]ի, [[երիկամներ]]ի և [[միզապարկ]]ի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ։ [[Լեհաստան]]ում դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության, վատ ախորժակի և լեղուղիների որոշ հիվանդությունների ժամանակ։ Դեղաբույսը լայն ճանաչում ունի նաև [[Ֆրանսիայ]]ում։ Այստեղ այն կիրառվում է լեղուղիների խրոնիկական բորբոքումների և աթերոսկլերոզի ժամանակ՝ որպես արյան մեջ խոլեստերինի քանակն իջեցնող միջոց։ Առաջարկում են նաև օրվա մեջ ընդունել50—100գ թարմ բուսահյութ՝ որպես «արյունը մաքրող», օրգանիզմը տոնուսավորող, միզամուղ, ստամոքսի գործունեությունը ուժեղացնող միջոց, ինչպես նաև դեղնուկի, մաշկային ցանավորումների և [[պոդագրայ]]ի բուժման նպատակով։ [[Միջին Ասիա]]յում տերևների թարմ հյութը օգտագործում են [[սակավարյունություն|սակավարյունության]], կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը՝ [[գորտնուկներ]]ի վերացման համար։ Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն գործածվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց։ Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և [[շաքարախտ]]ի ժամանակ։ ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, փորկապության և թութքի ժամանակ։
 
== Տեսակներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խատուտիկ» էջից