«Բրենդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
Խաղողի բրենդին պատրաստվում է խաղողի թորվածքից, որը ստացվում է խաղողի գինու թորումից։ Պարունակում է էթիլ սպիրտ ոչ պակաս 37,5 % ծավալում։ Կան բազում ազգային տեխնոլոգիաներ՝ խաղողի բրենդիի արտադրության համար։
*[[Կոնյակ]]ն արտադրում են Ֆրանսիայում՝ [[Կոնյակ (քաղաք)|Կոնյակ]] կոչվող վայրում, այն կրկնակի թորում են՝ օգտագործելով թորման կաթսա։ Կոնյակի հայտնի ապրանքանիշերից են «Մարտելը», «Ռեմի Մարտան» «Հենեսսին» և «Կուրվուազիեն»։
*Արմանյակը պատրաստում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արմանյակ վայրի (Ժեր,Լանդի,Լո և Գառոն վարչական շրջանների) խաղողից։ Այն ստացվում է պղնձե թորման սարքերի միջոցով միանգամյա երկարատև թորման ճանապարհով և պահվում է Գասկոն կամ Լիմուզեն գավառներից բերված կաղնե տակառների մեջ։ Արմանյակը ֆրանսիական առաջին թորված սպիրտային խմիչքն է։ Արմանյակն ավելի երկար է պահվում, քան կոնյակը, սովորաբար ՝ 12-20, երբեմն՝ 30 տարի։ Արմանյակի հայտնի ապրանքանիշն է՝ «Մարկիզ դը ՄոնտեսքյոՄոնտեսքյոն» (Marquis de Montesquieu)։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բրենդի» էջից