«Թոմաս Յունգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 94.
Լ․Ս․ Պոլակը նշում է, որ նշված թեզիսները ցույց են տալիս Յունգի գիտական մտքի ունիվերսալությունը։ Եթերի գոյությունը միայն օպտիկայի փաստարկներով հիմնավորելու անհնարությունը ստիպում էր Յունգին ֆիզիկայի այլ բաժիններից նյութ ներգրավել, ղեկավարվելով բնության նյութական երևույթների համընդհանուր կապի սկզբունքով։ Համաձայն Յունգի, եթերը ոչ թե ուղղակի օպտիկական երևույթների կրող էր, այլև նրանում տեղի էին ունենում տարատեսակ էլեկտրական և օպտիկական պրոցեսներ։ Զարգացնելով Հյուգենսի հայացքները, Յունգը առաջ քաշեց վարկած այն մասին, որ լույսը ալիք է եթերում։ Բնութագրական է, որ Յունգը հղումներ չէր անում ոչ Հյուգենսի, ոչ էլ Էյլերի աշխատություններին, որոնց անունները հայտնի չէին բրիտանացի գիտնականներին։ Զբաղվելով ակուստիկայով, Յունգը ուշադրություն էր դարձրել ձայնային ալիքների վերադրման արդյունքում ձայնի ուժեղացման կամ թուլացման վրա, և, դիմելով վերադրման սկզբունքին, բացահայտել ալիքների ինտերֆերենցը։ Ինտերֆերենցի ընդհանուր սկզբունքի բացահայտումը Յունգը թվագրեց 1801 թվականի մայիսով։ Յունգը հրաժարվեց այն պատկերացումից, որ ալիքները վերադրվելով կարող են միայն ուժեղանալ։ Հակառակը, նա ապացուցեց թուլացման և որոշակի պայմանների դեպքում նաև փոխչեզոքացման հնարավորությունը։ Այդպես են առաջանում Նյուտոնի օղակները։
 
Յունգը հստակ ձևակերպեց ինտերֆերենցի անհրաժեշտ պայմանը, իր տերմինալոգիայով՝ «ինտերֆերում են միայն նույն լույսի երկու բաժինները» (ժամանակակից լեզվով ասած, ճառագայթները պետք է կոհերենտ լինեն)։ Նա նաև առաջարկեց իր կողմից բացահայտված երևույթի դիտման եղանակ․ «ինտերֆերում էին նույն աղբյուրից, ոչ թափանցիկ էկրանի վրա բացված իրար մոտ գտնվող երկու անցքերից եկող երկու լուսային ճառագայթները»։ Երկու լուսային կոները, որոնք գոյանում էին ոչ թափանցիկ էկրանի հետևում, լայնանում են դիֆրակցիայի շնորհիվ, մասնակիորեն ծածկվում են, և ծածկման մասում առաջացնում իրար հաջորդող լուսավոր և մութ շերտերի սերիա։ Եթե մի անցքը փակ է, շերտերը վերանում են և հայտնվում են միայն մի անցքից գոյացող դիֆրակցիոն օղակները։ Շերտերը առաջանում են միայն երկու անցքերի բաց լինելու դեպքում, անկախ լույսի արևային կամ արհեստական լինելուց։ Յունգը հեշտությամբ բացատրեց այդ երևույթը՝ մութ շերտերը առաջանում են այն մասում, որտեղ մի անցքով անցած ալիքի մաքսիմումը հանդիպում է մյուսով անցած ալիքի մինիմումին։ Դրանով իսկ նրանց էֆեկտները կոմպենսացվում են։ Լուսավոր շերտերը ստացվում են այնտեղ, որտեղ հանդիպում են երկու ալիքների մաքսիմումները կամ մինիմումները։ Կապելով ինտերֆերենցը դեֆրակցիայիդիֆրակցիայի հետ, Յունգը օպտիկական ֆիզիկայի հիմնական մեծության՝ լուսային ալիքի երկարության հաշվարկ կատարեց։ Կարմիր լույսի համար նա ստացավ 1/36 000 դյույմ (0,7 մկմ) արժեքը, իսկ մանուշակագույնի համար՝ 1/60 000 դյույմ (0,42 մկմ)։ Դա ֆիզիկայի պատմության մեջ լուսային ալիքի երկարության չափման առաջին՝ անհրաժեշտ ճշտությամբ կատարված փորձերն էին։
 
Ֆրանսուա Արագոն այսպես է բնութագրել Յունգի ձեռքբերումները ֆիզիկայում․