«Ադոլֆ Վյոլֆլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
== Ճանաչում ==
Վյոլֆլիի ստեղծագործությունները լայն մասսաներին ներկայացրել է շվեյցարացի խոշորագույն հոգեբան և հոգեբույժ Վալտեր Մորգենտալերը (1882-1965 թթ.), նրան նվիրված «Հոգևոր հիվանդը որպես նկարիչ» (1921 թ.) մենագրության մեջ: Այն, ինչպես նաև [[Հանս Պրինցհորն]]ի (1886-1933 թթ.) «Հոգևոր հիվանդների արվեստը» (1922 թ.) գիրքը, գրավեցին [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստների]] ուշադրությունը, նրան գնահատել է [[Անդրե Բրետոն]]ը և նկատել [[Ժան Դյուբյուֆե]]ին, որը Վյոլֆլիի նկարները ընդգրկում է ար բրյուտի 1948 թվականի փարիզյան էքսպոզիցիայում: Վյոլֆլին դառնում է [[Բլեզ Սանդրար|Բլեզ Սանդրար Մորավաժինի]] (1926 թ.) վեպի գլխավոր հերոսի նախատիպերից մեկը: 1972 թվականին նկարչի աշխատանքները մասնակցեցին [[Կասել]]ի հինգերորդ, «Փաստաթուղթ» ցուցահանդեսին: 1975 թվականից Վյոլֆլիի նկարները և կոլաժներն ընդգրկվեցին [[Բեռն]]ի գեղարվեստի թանգարանի էքսպոզիցիաներում: Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա գերմանացի կոմպոզիտոր [[Վոլֆգանգ Ռիմ]]ը (1981 թ.) գրել է վոկալ շարք, ավստրիացի կոմպոզիտոր [[Գեորգ Ֆրիդրիխ Հաաս]]ին (1981 թ.) է պատկանում Ադոլֆ Վյոլֆլի կամերային օպերան: Վյոլֆլիի տեքստերի հիման վրա դանիացի կոմպոզիտոր [[Պեր Նյորգոր]]ը ստեղծել է «Տիվոլի աստվածային այգին» (1983 թ.) օպերան, 2007 թվականի մարտին այն ներկայացվեց [[Լյուբեկ]] քաղաքի թատրոնում<ref>[http://www.adolfwoelfli.ch ADOLF WÖLFLI (1864-1930)]</ref>: Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա [[Ժորժ Ապերգիս]]ը (2006 թ.) գրել է հանդիսավոր խմբերգ:
 
== Գրականություն ==