«Մեծ ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Lange-MigrantMother02.jpg|upright=1.2|մինի|200px|Ճգնաժամի հետևանքով տուժած քաղաքացի ([[Ֆլորենս Օուենս Թոմփսոն]])]]
'''Մեծ ճգնաժամ,''' համաշխարհային [[տնտեսական ճգնաժամ]], որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել [[Միացյալ Նահանգներ]]ից: Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարվերտարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին<ref>John A. Garraty, ''The Great Depression'' (1986)</ref>: Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում<ref name="ReferenceA">Charles Duhigg, "Depression, You Say? Check Those Safety Nets", ''The New York Times'', March 23, 2008.</ref>: 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար<ref>Barry Eichengreen, ''Hall of Mirrors: The Great Depression, The Great Recession, and the Uses-and Misuses-of History'' (2014)</ref>:
 
Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես [[Ուոլ Սթրիթի անկում 1929|Սև չորեքշաբթի]]): 1929-ից 1932 թվականներին համաշխարհային [[Համախառն ներքին արդյունք|Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)]] ընկավ 15%-ով: Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%<ref>Roger Lowenstein, "History Repeating," [https://www.wsj.com/articles/book-review-hall-of-mirrors-by-barry-eichengreen-1421192283?autologin=y ''Wall Street Journal'' Jan 14, 2015]</ref>: Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկիզբը<ref>Garraty, ''Great Depression'' (1986) ch1</ref>: