«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով [[սխտոր]]ի, [[գինձ]]ի, [[ռեհան]]ի, [[ուրց]]ի, [[դափնու տերև]]ի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Պղպեղը թարմ վիճակում օգտագործվում է նաև ամբողջովինվ (հիմնականում բանջարեղենային ուտեստներում և թթուների մեջ) կամ չորացրած (ինչպես ամբողջովինվ, այնպես էլ աղացած): Աղացած պղպեղն ավելացնում են ապուրներին, աղցանների հավելումներին, կեֆիրներին, թթվեցրած կաթին, մածունին, տարբեր ուտեստներին, այն ավելացնում են արգանակներին, շոգեխաշած մսին, թթվաջրին:
=== Թարմ չիլի պղպեղի օգտագործումը ===
Թարմ չիլի պղպեղի երակներն ու սերմերը ամենակծու մասն են, դրա համար էլ եթե անհրաժեշտ է, որ ուտեստը քիչ կծու լինի, ապա դրանք հեռացնում են: Եթե պղպեղի մածկը շատ հաստ է, ապա ցանկալի է, որ այն նունպես հեռացվի: Փոքրիկ պտուղները տապակում են նախապես տաքացրած թավայի մեջ, շուռ տալով դրանք այնքան, մինչև մգանան և փափկեն: Պղպեղը կարելի է նաև մրկելխորովել գազօջախի վրա, կամ տապակել ուժեղ կրակով՝ ջեռոցում: Երբ պղպեղները մգանում են, դրանք դնում են պոլիէթիլենե տոպրակի կամ պլասմասե տարայի մեջ, բերանը փակում սննդային թաղանթով և թողնում 15 րոպե: Դրանից հետո կաշին հեշտությամբ հետ է գնում և այն կարելի է հեշտությամբ մաքրել ձեռքերով:
 
=== Չիլի պղպեղի սառեցումը ===