«Մկրտիչ Ջանան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Reflist}} +{{Ծանցանկ}})
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Մկրտիչ Ջանան''' (''Մկրտիչ Միհրանի Ջանանեան'', [[1892]] - [[1938]]), հայ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր, ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1932 թ.), [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1936]] թ.-ից։
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս]]ում։ Պատանեկան հասակից իր կյանքը կապել է հայ բեմի հետ։ Նա իր գործունեությունն սկսել է 1910 թ.-ից, Կ. Պոլսի Վարիեթե թատրոնում աննշան մի դերի կատարումով։ Հետո հանդես է գալիս Ա. Ազյանի և Հ. Զարիֆյանի թատերախմբերում (1913 թ. և 1914 թ.)։ Մեծ եղեռնից, առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Պոլսում մի կարճ ժամանակով վերստին կենդանություն առավ հայ մշակութային կյանքը, «Պոլսո հայ դրամատիկ ընկերությունը» բեմադրում էր տալիս պիեսներ, որոնց մասնակցում էր նաև Ջանանը՝ գտնելով և՛ հաջողություն, և՛ մամուլի գնահատություն։ 1920 թ.-ին երիտասարդ դերասանը եղել է Փարիզում։ Եթե այստեղի հայկական թատերախմբերում խաղացած դերերն էական նշանակություն չունեցան նրա առաջադիմության համար, ապա այդպիսի նշանակություն ունեցավ շփումը գեղարվեստական մեծ կյանքի հետ։ Մի որոշ ժամանակ լինում է [[Լոնդոն]]ում, [[Շեքսպիր]]ի հայրենի քաղաք [[Ստրեդֆորդ]]ում, ապա և եվրոպական ուրիշ երկրներում։ [[1921]] թ.-ին Ջանանը վերադառնում է Պոլիս և ոգևորությամբ մասնակցում հայ թատերական միության ներկայացումներին։ Պոլսահայ թատրոնի այս վերջին առկայծման մեջ շատ որոշակի էր անսպառ եռանդի տեր երիտասարդ դերասանի կատարած դերը։ Որքան էլ ուշագրավ էր դերասանի գործունեությունն այս շրջանում, որի մեջ պետք է նշել «[[Օթելլո]]յի» նրա բեմադրությունը և [[Յագո]]յի դերակատարումը, հայկական գեղարվեստական կյանքը Պոլսում այլևս չուներ հեռանկար։ Երևույթը դառնում է ավելի ու ավելի ակներև։ Եվ Մկրտիչ Ջանանը, [[1922]] թ.-ի վերջին, [[Վահրամ Փափազյան]]ի, [[Հրաչյա Ներսիսյան]]ի և մի քանի ուրիշների հետ բռնում է Խորհրդային Հայաստանի ճամփան։
 
Շատ ժամանակ պետք չեղավ Ջանանին նոր հասարակարգի նոր արվեստի սկզբունքները ոչ միայն հասկանալու և ընդունելու, այլև դրանց կրողն ու կենսագործողը դառնալու համար։ 1923 թ.-ին Ամո-Խարազյանի հետ նա «[[Կոլեկտիվ թատրոնի]]» նախաձեռնողն էր, [[1928]] թ.-ին՝ Հայաստանի ադրբեջանական թատրոնի հիմնադիրը, հետագայում՝ Երևանում Պատանի հանդիսատեսի և Հայաստանի քրդական թատրոնների հիմնադրման գործի մասնակիցը։ Կազմակերպման գործերի հետ՝ ռեժիսորական աշխատանք, որի հետաքրքիր արտահայտությունն էր «[[Պաղտասար աղբար]]ի» բեմադրությունը [[Բանվորական թատրոն]]ում, ապա և [[Առաջին պետթատրոն]]ում։ Ռեժիսորական գործերի հետ՝ թատերագրությունը, որ ունեցավ այնպիսի արդյունք, ինչպիսին «[[Շահնամե]]ն» էր։ թատերագրության հետ՝ եռանդուն լրագրող, ակնարկների ու արվեստաբանական հոդվածների հեղինակ։հեղինակ<ref>Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.</ref>:
 
Նրա լավագույն դերերից են Յագո («Օթելլո»), Բարխուդար («Նամուս»), Սեյրան («Նամուս»), Գիժ Դանիել («Չար ոգի»), Էլիզբարով («Պատվի համար»), Լորենցո («Վենետիկի վաճառականը»), Մակբեթ («Մակբեթ»)։
Տող 11.
Նկարահանվել է «Խասփուշ» (Սեիդ), «[[Քրդեր-Եզդիներ (ֆիլմ)|Քրդեր-Եզդիներ]]» (Խանո), «[[Երկու գիշեր (ֆիլմ)|Երկու գիշեր]]» (պրեմիեր-մինիստր) կինոնկարներում։
 
[[Վահան Թոթովենց]]ի հետ գրել է [[Հակոբ Պարոնյան]]ի «Մեծապատիվ մուրացկանների» [[ինսցենիրովկա]]ն։ [[1932]] թ.-ին բեմադրվել է նրա «Սիրելն արվեստ է» [[պիես]]ը։ Գրել է «Շահնամե» և «Բանվոր քեռին Արևելքում» (մանկական) պիեսները։ Անհիմն բռնադատվել եւև գնդակահարվել է 1938 թ.-ին՝ ստալինյան մաքրագործումների օրերին։օրերին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1981|page=էջ 377-378}}</ref>:
 
== Մ. Ջանանի երկերի մատենագրություն ==
* Շահնամե (դրամա), Երևան, Պետհրատ, 1935 թ., 158 էջ։
 
== Աղբյուրներ ==