«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4528 բայտ ,  1 տարի առաջ
== Պատրաստման եղանակները ==
Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով [[սխտոր]]ի, [[գինձ]]ի, [[ռեհան]]ի, [[ուրց]]ի, [[դափնու տերև]]ի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Պղպեղը թարմ վիճակում օգտագործվում է նաև ամբողջովինվ (հիմնականում բանջարեղենային ուտեստներում և թթուների մեջ) կամ չորացրած (ինչպես ամբողջովինվ, այնպես էլ աղացած): Աղացած պղպեղն ավելացնում են ապուրներին, աղցանների հավելումներին, կեֆիրներին, թթվեցրած կաթին, մածունին, տարբեր ուտեստներին, այն ավելացնում են արգանակներին, շոգեխաշած մսին, թթվաջրին:
=== Թարմ չիլի պղպեղի օգտագործումը ===
Թարմ չիլի պղպեղի երակներն ու սերմերը ամենակծու մասն են, դրա համար էլ եթե անհրաժեշտ է, որ ուտեստը քիչ կծու լինի, ապա դրանք հեռացնում են: Եթե պղպեղի մածկը շատ հաստ է, ապա ցանկալի է, որ այն նունպես հեռացվի: Փոքրիկ պտուղները տապակում են նախապես տաքացրած թավայի մեջ, շուռ տալով դրանք այնքան, մինչև մգանան և փափկեն: Պղպեղը կարելի է նաև մրկել գազօջախի վրա, կամ տապակել ուժեղ կրակով՝ ջեռոցում: Երբ պղպեղները մգանում են, դրանք դնում են պոլիէթիլենե տոպրակի կամ պլասմասե տարայի մեջ, բերանը փակում սննդային թաղանթով և թողնում 15 րոպե: Դրանից հետո կաշին հեշտությամբ հետ է գնում և այն կարելի է հեշտությամբ մաքրել ձեռքերով:
 
=== Չիլի պղպեղի սառեցումը ===
Տապակած չիլի պղպեղը կարելի է սառեցնել: Դրա հետ մեկտեղ կաշին հանելը պարտադիր չէ, սառեցման ժամանակ այն ինքն իրեն հետ է գնում: Թարմ չիլի պղպեղները սառեցնելու համար, դրանք 3 րոպեով իջեցնում են եռման ջրի մեջ, ապա դնում քամիչում, հովացնում և տեղավորելով պլաստիկ տարայի մեջ՝ դնում սառցարանում:
 
=== Չորացրած չիլի պղպեղները ===,
Չորացման ընթացքում պղպեղի պատյանն ավելի խիտ գույն է ստանում. մուգ կարմիրից մինչև կարմրանարնջագույն:Սովորաբար պղպեղը չորացնում են արևի տակ, որի հետևանքով պտուղները կնճռոտվում են:Հետո դրանք առանձնացնում են բաժակներից և աղում: Այդպես են ստանում օրինակ կայենական պղպեղը, որն անվանվել է Կայեն քաղաքի անունով. այն ֆրանսիական Գվիանի /հարավային Ամերիկայում ֆրանսիական սեփականություն/ վարչական կենտրոնն է: Կարմիր /կայենական/ պղպեղով կերակրում են краснофакторных դեղձանիկներին՝ նրանց գունավորումը լավացնելու համար: Պղպեղը նաև կարելի է կախել չոր տեղում և ապխտած վիճակում պահել ամբողջ ձմեռ: Մեծ չորացրած չիլի պղպեղները հաճախ օգտագործվում են մեքսիկական խոհանոցում, դրանցից պատրաստում են հայտնի սոուսներ /թանձրուք/: Պատրաստումից առաջ չորացրած պտուղներըտապակվում են՝ համն ուժեղացնելու համար և թրջում են ջրում, իսկ հետո այդ թուրմից պատրաստում են պյուրեանման մածուկ: Տապակելուց և թրջելուց առաջ պետք է չորացրած պղպեղից հեռացնել սերմերն ու սպիտակավուն երակները: Չիլի պղպեղը տապակում են շատ քիչ՝1-2րոպե նախապես տաքացրած թավայի մեջ, կամ 2-3րոպե՝ ջեռոցում՝ 250 C/500 °F, հակառակ դեպքում դրանք դառնահամ են դառնում: Դրանից հետո կամ դրանք անմիջապես աղում են սոուսի մեջ, կամ թրջոց են դնում: Չոր չիլի պղպեղներն այսպես են թրջոց դնում. դրանք մասերի են բաժանում, հեռացնում են սերմերն ու երակները և 15րոպե պահում են եռման ջրի մեջ/ մեծ պղպեղներն ավելի երկար են պահվում/: Այս փափկեցումից հետո պղպեղներն անցկացնում են մաղով: Մի շարք բաղադրատոմսերի դեպքում կարելի է ուղղակի աղալ չորացրած չիլի պղպեղը էլեկտրական աղացով կամ սրճաղացով:
 
== Ծանոթագրություններ ==