«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Նախազգուշական միջոցներ ==
Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է [[կաթ]] խմել, ուտել մի քանի գդալ [[յոգուրտ]], կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով ([[լիմոն]], [[Լայմ (բույս)|լայմ]]) :
 
== Պատրաստման եղանակները ==
Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով [[սխտոր]]ի, [[գինձ]]ի, [[ռեհան]]ի, [[ուրց]]ի, [[դափնու տերև]]ի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում: Պղպեղը թարմ վիճակում օգտագործվում է նաև ամբողջովինվ (հիմնականում բանջարեղենային ուտեստներում և թթուների մեջ) կամ չորացրած (ինչպես ամբողջովինվ, այնպես էլ աղացած): Աղացած պղպեղն ավելացնում են ապուրներին, աղցանների հավելումներին, կեֆիրներին, թթվեցրած կաթին, մածունին, տարբեր ուտեստներին, այն ավելացնում են արգանակներին, շոգեխաշած մսին, թթվաջրին: