«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

== Կյանքի վերջին տարիները ==
Քաջազնունին Հայաստան է վերադարձել [[1924]] թ.։ «Խորհրդային Հայաստան» թերթին տված հարցազրույցում նա նշել է.
<blockquote style="background:#f1f1f1; padding:10px;">''Սովետական Հայաստան գալու իմ նպատակը աշխատանքն է։ Ես ունեմ մեծ ցանկություն աշխատելու իմ մասնագիտական ոլորտում Հայաստանում։''</blockquote>Հետագա տարիներին դասավանդել է [[Երևանի պետական համալսարան]]ում։ Համալսարանում նա դասավանդում էր Ճարտարապետական պլանավորում առարկան։ Նա հանդիսացել է նաև Պետնախագիծ ինստիտուտի տեխնիկական խորհրդի անդամ։ Նրա նախագծով ու անմիջական հսկողության ներքո կառուցվել են բամբակի գործարաններ Երևանում ու Սարդարապատում, ինչպես նաև ձեթի ու օճառի գործարաններ Երևանում՝ իրենց հարակից շինություններով, ինչպես նաև բնակելի թաղամասներթաղամասեր աշխատողների համար։ Դրանք դարձան Սովետական Հայաստանում առաջին արդյունաբերական շինությունները<ref name="hayazg"/>։
 
[[1926]] թ. Քաջազնունին մասնակցել է [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Օպերայի և բալետի թատրոնի շենքի]] մրցույթին, սակայն նախագիծը չի պահպանվել։ Նույն թվականին Լենինականում ուժեղ երկրաշարժից հետո Քաջազնունին մի շարք նորակառույց շենքերի հեղինակ է դառնում<ref name="hayazg"/>։ [[1928]] թ-ին մասնակցել է շինարարական կառույցների ռուս-հայերեն բառարանի ստեղծմանը, որը բաղկացած է եղել 7560 տերմիններից։
[[1935]] թ-ին Բուլվարնայա ու 27-րդ փողոցի խաչմերուկում նա կառուցում է շենք, որը դառնում է Լենինականի ներդաշնակ մաս, ու 1988 թ. երկրաշարժից հետո մնում է կանգուն<ref name="hayazg" />։
 
[[1930-ականների բռնաճնշում|Ստալինյան բռնաճնշումների]] տարիներին՝ [[1937]] թ-ին նա ձերբակալվել է ու 1938-ի հունվարի 15-ին (այլ տվյալներով՝ 1937-ի դեկտեմբերի 29-ին) մահացել բանտային հիվանդանոցում գրիպից ու թոքաբորբից, այլապես պիտի գնդակահարվեր դեռևս 1937-ի դեկտեմբերի 5-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից կայացված որոշման համաձայն, որը ժամանակավորապես կանխել էր բանտային բժիշկը<ref>[http://www.aniarc.am/2017/12/29/kajaznuni-february-1-1868/ Հովհաննես Քաջազնունի. կյանքը, գործունեությունը, ընտանիքը]</ref>։ Իր անձնական արխիվը՝ բոլոր նախագծերով ու էսքիզներով, առգրավվել է և անհետ կորել։ Հետմահու արդարացվել է՝ 1955 թվականին։
 
Որոշ տվյալների համաձայն, Քաջազնունին թաղվել է Կոզերնի գերեզմանոցում: Սակայն գերեզմանատան քանդման հետևանքով, նրա աճյունը անհայտ կորել է: Քաջազնունու դուստր Մարգարիտի ջանքերով Թոխմախի գերեզմանոցում կանգնեցվել է սիմվոլիկ շիրմաքար: