«Հովհաննես Քաջազնունի»–ի խմբագրումների տարբերություն

===Սուրբ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի շինարարություն===
[[Պատկեր:Budagovsky armenian temple in Baku2.jpg|200px|աջից]]
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար [[1898]] թ-ին Պետերբուրգի ճարտարապետների կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1906 թ-ի սեպտեմբերի 6-ին։ [[1907]] թ-ի [[փետրվարի 28]]-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր, որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր։ [[Հունիսի 4]]-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որի համաձայն հաղթող էր ճանաչվում [[Գաբրիել Տեր-Միքայելյան]]ի նախագիծը, իսկ երկրորդ տեղում էր ճարտարապետ Պետրովսկու նախագիծը։ Սակայն Բուդաղյանի ժառանգները դժգոհ մնացին արդյունքից, ու հունիսի 7-ին նրանք պատվերը տվեցին Քաջազնունուն։ [[Օգոստոսի 2]]-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները։ Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից։ Եկեղեցու կառուցման բյուջեն, ըստ նախնական նախագծի, կազմել է 300 հազար ռուբլի, սակայն ժառանգված գումարը ընդամենը 200 հազար էր, այդ պատճառով Քաջազնունին կատարել է որոշ փոփոխություններ, մասնավորապես եկեղեցու տարողունակությունը պակասեցրել է 1500 մարդուց՝ 1000-ի։
 
Հակադաշնակցական քրեական հետապնդումների պատճառով, 1911 թ. Քաջազնունին ստիպված է լինում մեկնել երկրից, չկարողանալով հսկել եկեղեցու շինարարությունը անձամբ։ Նրա բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ [[Նիկողայոս Բաև]]ը։