Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Բացի ռումինական բանակից (որն ուներ մոտ 130.000 զինվոր) ռուսների կողմից կար ուժեղ ֆիննական անձնակազմ և ավելի քան 12.000 բուլղարացի կամավորներ տեղի բուլղարացի բնակչությունից:
 
===Կովկասյան թատերաբեմ===
[[Պատկեր:DefenceOfBayazet.jpg|thumb|Ռուսական զորքը հետ է մղում [[Բայազետ]]ի վրա թուրքերի գրոհը 1877 թվականի հունիսի 8-ին, յուղաներկ Լև Ֆելիքսովիչ Լագարիոյի, 1891 թվական:]]
 
Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը տեղակայված էր [[Վրաստանի պատմություն|Վրաստան]]ում և [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Հայաստան]]ում և ուներ մոտ 50.000 զինվոր և 202 հրանոթ, որի հրամանատարն էր [[Կովկասի փոխարքայություն|Կովկասի գլխավոր նահանգապետ]] [[Միխայիլ Նիկոլաևիչ]]ը<ref>Menning. ''Bayonets before Bullets'', p. 78.</ref>: Ռուսական զորքին դիմակայում էր 100.000 օսմանյան բանակը [[Ահմեդ Մուխտար փաշա]]յի հրամանատարությամբ: Չնայած ռուսական բանակը ավելի լավ էր նախապատրաստված տեղանքին, այն հետ էր տեխնիկական առումով, հիմնականում զիջում էր ծանր հրետանին{{Sfn|Allen|Muratoff|1953|pp=113–114}}:
 
Կովկասյան կորպուսը առաջնորդում էին հայ հրամանատարների քառյակը` Գեներալներ [[Միքայել Լոռիս-Մելիքով]]ը, [[Արշակ Տեր-Ղուկասով]]ը (Տեր-Ղուկասյան), [[Իվան Լազարև]]ը և [[Բեհբուտ Շելկովնիկով (գեներալ-մայոր)|Բեհբուտ Շելկովնիկով]]ը{{Sfn|Allen|Muratoff|1953|p=546}}: Տեր-Ղուկասովի զորքը տեղակայված էր [[Երևան]]ի մոտակայքում և առաջին ներխուժեց օսմանյան տարածք` նվաճելով [[Բայազետ]]ը 1877 թվականի ապրիլի 27-ին<ref name="SovArm">{{Citation | language = Armenian | contribution = Ռուս-Թուրքական Պատերազմ, 1877–1878 |trans-title=The Russo-Turkish War, 1877–1878 | title = [[Հայկական սովետական հանրագիտարան]] | volume = 10 | place = Yerevan | publisher = Armenian Academy of Sciences | year = 1984 | pages = 93–94}}.</ref>: Տեր-Ղուկասովի հաջողությունից ոգևորված ռուսները նվաճեցին [[Արդահան]]ի շրջանը մայիսի 17-ին և պաշարեցին [[Կարս]] քաղաքը մայիսի վերջին, սակայն օսմանցիները վերակազմավորվեցին և կարողացան հանել քաղաքը պաշարումից: Ստանալով համալրումներ 1877 թվականի նոյեմբերին Գեներալ Լազարևը նոր գրոհ ձեռնարկեց Կարսի վրա և նվաճեց այն նոյեմբերի 18-ին<ref>{{cite book| last1 = Walker | first1= Christopher J. | chapter = Kars in the Russo-Turkish Wars of the Nineteenth Century | title = Armenian Kars and Ani | editor1-first = Richard G | editor1-last = Hovannisian | location = Costa Mesa, California, USA | publisher = Mazda Publishers | date = 2011 | pages = 217–220}}</ref>: 1878 թվականի փետրվարի 19-ին երկար պաշարումից հետո ռուսական զորքերը կարողացան վերցնել կարևոր մարտավարական բերդաքաղաք [[Էրզրում]]ը: Չնայած պատերազմի ավարտից հետո ռուսները վերադարձրեցին Օսմանյան կայսրությանը Էրզրումը, ռուսներին մնաց [[Բաթում]]ը, [[Արդահան]]ը, [[Կարս]]ը, [[Օլթի]]ն և [[Սարիղամիշ]]ը, որոնք մտան [[Կարսի մարզ]]ի մեջ<ref>{{cite book|last1=Melkonyan|first1=Ashot|editor1-last=Hovannisian|editor1-first=Richard G.|title=Armenian Kars and Ani|date=2011|publisher=Mazda Publishers|location=Costa Mesa, California, USA|pages=223–244|chapter=The Kars ''Oblast'', 1878–1918}}</ref>:
 
== Տես նաև ==