«Զբաղվածություն»–ի խմբագրումների տարբերություն

(ավելացվեց Կատեգորիա:Զբաղվածություն ՀոթՔաթ գործիքով)
 
Հայաստանում գործում է Զբաղվածության պետական գործակալությունը<ref>[http://www.employment.am/ Զբաղվածության պետական գործակալության կայք]</ref>, որը, հանդիսանալով զբաղվածության ոլորտը կարգավորող Լիազոր մարմին, իրականացնում է տարբեր ծրագրեր բարձրացնելու համար երկրի բնակչության տնտեսական ակտիվությունը:
 
Ըստ զբաղվածության կարգավիճակի՝ զբաղվածներին տարանջատում են վարձու և ոչ վարձու աշխատողների:
'''''Վարձու աշխատող''''' է համարվում այն անձը, ով աշխատում է գործատուի հետ կնքած պայմանագրի, աշխատանքի ընդունման հրամանի կամ բանավոր համաձայնության հիման վրա, և իր աշխատանքի դիմաց ստանում է դրամական և/կամ բնաիրային փոխհատուցում՝ աշխատավարձի տեսքով:
'''''Ոչ վարձու աշխատող''''' է համարվում այն անձը, ով իրեն ինքնուրույնաբար է ապահովում եկամտաբեր տնտեսական գործունեություն և ներգրավված է սեփական գործում՝ բիզնեսում, որպես զբաղված անձ, միևնույն ժամանակ կայացնում է արտադրական որոշումներ կամ լիազորում է այլ անձանց, և իր գործունեությունն իրականացնում է վարձու աշխատողների ներգրավմամբ կամ առանց վարձու աշխատողների:
==== Ոչ վարձու աշխատողների տեսակները ըստ կարգավիճակի:====
* '''Գործատուն''' անձ է, ով իրականացնում է եկամտաբեր աշխատանք/գործունեություն ինքնուրույն կամ մեկ կամ մի քանչ գործընկերների հետ համատեղ, որի ընթացքում և աշխատանքի կատարման նպատակով մշտապես ներգրավում է մեկ կամ ավելի վարձու աշխատողներ:
* '''Ինքնազբաղվածն''' այն անձն է, ով ինքնուրույն կամ մեկ և ավելի գործընկերների հետ զբաղված է և կատարում է եկամտաբեր աշխատանք՝ առանց աշխատողներ ներգրավելու, իսկ աշատողների ներգրավման դեպքում, այդ աշխատանքը մշտական բնույթ չի կրում:
* '''Առանց վարձատրության աշխատող ընտանիքի անդամն''' այն անձն է, ով աշխատում է ընտանիքին կամ իր տնային տնտեսությանը պատկանող ընտանեկան կազմակերպությունում: Այս աշխատանքները կատարվում ենք օժանդակելու և օգնելու համար ընտանեկան կազմակերպությանը, որի դիմաց աշխատողը չի ստանում դրամական կամ բնաիրային փոխհատուցում:
* '''Արտադրական, սպառողական կոոպեերատիվի անդամն''' այն անձն է, ով կոոպերատիվում ներգրավված աշխատող/անդամ է, մյուս անդամների հետ հավասար իրավունքներով մասնակցում է արտադրության կազմակերպմանը, ստացված արտդրանքի իրացմանը, ինչպես նաև կազմակերպության եկամուտների բաշխմանն առնչվող հարցերի լուծմանը:
'''''Զբաղվածություն''''' չի համարվում տնտեսական գործունեություն չհամարվող, ինչպես օրինակ՝ մուրացկանությունն ու գողությունը, և եկամուտ չհետապնդող կամավոր աշխատանքները, որոնք կատարվում են այլ տնային տնտեսությունների կամ կազմակերպությունների համար անվարձահատույց, այդ թվում սեփական տան, բնակարանի մասնակի շինարարության կամ վերանորոգման համար են իրականացվում:
'''''Զբաղվածության մակարդակը''''' զբաղվածների թվաքանակի մասնաբաժինն է աշխատանքային ռեսուրսներում <ref name="">Աշխատանքի շուկան ՀՀ-ում 2011-2015 թթ.: Եր. 2016: Էջ 47-48</ref>:
 
== Ծանոթագրություններ ==