«Իսլանդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 78.
Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր<ref name="ruv20150226">{{cite web|url=http://www.ruv.is/frett/island-er-minna-en-talid-var|title=Իսլանդիան սպասվածից պակաս է|last=|first=|date=փետրվարի 26, 2015|website=|publisher=RÚV|language=is|accessdate=մարտի 10, 2015}}</ref> (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան [[Եվրոպայի երկրները ըստ բնակչության թվաքանակի|Եվրոպայի ամենանոսր բնակեցված]] պետությունն է<ref name="Statice">{{cite web|url=http://www.statice.is#Govt|title=Իսլանդիայի վիճակագրական տվյալներ|last=|first=|authorlink=|date=սեպտեմբերի 14, 2008|work=ԻՀ կառավարություն|publisher=Իսլանդիայի ազգային վիճակագրական ծառայություն|accessdate=2008}}</ref>։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը [[Ռեյկյավիկ|Ռեյկյավիկն]] է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
 
Ըստ Լանդնաումաբոուկի՝ հյուսիսում սփռված այս կղզու բնակեցումը սկսվել է 874 թվականին, այն բանից հետո, երբ ազգությամբ նորվեգացի Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատում կղզում։ Դրան հաջորդում է [[Նորվեգացիներ|նորվեգացիների]], ինչպես նաև սկանդինավկայնսկանդինավյան որոշ այլ ազգերի ներգաղթն Իսլանդիա։ Այս շրջանում կղզում հաստատվում է [[Ժողովրդավարություն|ժողովրդապետություն]]՝ ժամանակակից աշխարհին հայտնի առաջին օրենսդիր մարմնի՝ [[Ալտինգ|իսլանդական ալտինգի]] ղեկավարմամբ։ Հետագա տարիներին քաղաքական ճնշումների ազդեցությամբ Իսլանդիան անցնում է տարածաշրջանային ավելի հզոր պետությունների՝ [[Նորվեգիա|Նորվեգիայի]], [[Դանիա|Դանիայի]] և [[Շվեդիա|Շվեդիայի]] վերահսկողության տակ։ Շատ փորձագետներ Իսլանդիայի ներկայիս բնակչությանը համարում են [[9-րդ դար|9-րդ դարում]] [[Հյուսիսային Եվրոպա|Հյուսիսային Եվրոպայում]] հաստատված [[Վիկինգներ|հին սկանդինավյան ծովագնացների՝ վիկինգների]] հետնորդներ։ [[Դանիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն|Դանիայի իշխանության շրջանում]]՝ 1550 թվականին, կղզում տարածվում է [[Լյութերականություն|լյութերականությունը]], որը մինչ օրս խոր արմատներ ունի կղզում։ Ժամանակակից Իսլանդիան ստեղծվել է [[Ֆրանսիական հեղափոխություն|Ֆրանսիական հեղափոխության]] և [[Նապոլեոնյան պատերազմներ|Նապոլեոնյան պատերազմների]] արդյունքում։ Անկախության համար պայքարից հետո [[1918 թվական|1918 թվականին]] կղզին անկախանում է, իսկ [[1944 թվական|1944 թվականին]]՝ հռչակվում Հանրապետություն։
 
Տարիներ շարունակ Իսլանդիան եղել է [[Եվրոպա|Եվրոպայի]] ամենաաղքատ պետություններից մեկը։ Նախքան [[20-րդ դար|20-րդ դարը]] [[Իսլանդացիներ|իսլանդացիները]] բացառապես ապավինում էին [[Ձկնորսություն|ձկնորսությանն]] ու [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսությանը]]։ [[Մարշալի պլան|Մարշալի պլանի]] օժանդակությամբ [[Ձկնորսություն|ձկնորսական արդյունաբերությունը]] [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմից]] հետո դարձավ Իսլանդիայի թռիչքային զարգացման շարժառիթը։ Արդյունքում՝ Իսլանդիան վերածվեց առաջադեմ և զարգացած պետության։ Մերօրյա Իսլանդիան զարգացած երկիր է՝ կայուն և շահութաբեր տնտեսությամբ։ Ի տարբերություն ՏՀԶԿ-ի անդամ մյուս պետությունների՝ Իսլանդիայի շուկայական տնտեսության առջև ծառացած խնդիրներն ավելի սակավ են<ref>{{cite web|url=http://www.oecd.org/document/60/0,2340,en_2649_34533_1942460_1_1_1_1,00.html|title=Շուկայական տնտեսության ստաբիլ վիճակն Իսլանդիայում|last=|first=|date=|website=Oecd.org|publisher=|archiveurl=https://web.archive.org/web/20100125144548/http://www.oecd.org/document/60/0%2C2340%2Cen_2649_34533_1942460_1_1_1_1%2C00.html|archivedate=հունվարի 25, 2010|accessdate=2010|deadurl=yes|df=dmy-all}}</ref>։ Իսլանդիան անկասելիորեն պահպանում է [[Ինքնավար հանրապետություն|ինդիվիդուալ ինքնավարության]] բարձրացմանը, [[Սոցիալական ընկալում|սոցիալական մոբիլությանը]], [[Մարդու իրավունքների պաշտպան|մարդու իրավունքների պաշտպանությունն]] ու [[Տնտեսություն|տնտեսության կայունությանն]] ուղղված [[Սոցիալական պետություն|սոցիալական պետության]] [[Սկանդինավյան մոդել|սկանդինավյան մոդելը]]<ref>{{cite news|url=https://www.forbes.com/sites/traceygreenstein/2013/02/20/icelands-stabilized-economy-is-a-surprising-success-story/|title=Իսլանդիայի կայունացված տնտեսությունը զարմանալի հաջողության օրինակ է|last1=Greenstein|first1=Tracey|date=|work=[[Ֆորբս]]|accessdate=ապրիլի 11, 2014|via=|website=}}</ref><ref>{{cite news|url=http://www.spiegel.de/international/europe/financial-recovery-of-iceland-a-case-worth-studying-a-942387.html|title=Սոցիալական պետության սկանդինավյան մոդելի մոտեցումը սոցիալ-քաղաքական հարաբերություններին|last1=Մինդելս|first1=Ջուիդո|date=դեկտեմբերի 10, 2014|work=|accessdate=|via=|website=}}</ref><ref>{{cite news|url=https://www.theguardian.com/world/2013/oct/06/iceland-financial-recovery-banking-collapse|title=Իսլանդիան աճում է բանկային փլուզման մոխիրից|last1=Բոուերս|first1=Սիմոն|date=նոյեմբեր, 2013|work=|accessdate=ապրիլ, 2014|via=|website=}}</ref>։ Համաձայն [[2018 թվական|2018 թվականի]] տվյալների՝ Իսլանդիան աշխարհի իններորդ ամենազարգացած պետությունն է, իսկ խաղաղության ինդեքսում վերջինս անգերազանցելի է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիա» էջից