«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 144.
Ռուսները պետք է ավելի շատ զորք ուղղարկել Պլևնա և որոշեցին հանել ամրոցի պաշարումը և նույն ժամանակ<ref>{{Citation | title = Reminiscences of the King of Roumania | publisher = Harper & Brothers | year = 1899 | page = 275 | url = https://archive.org/stream/reminiscencesofk00kremiala#page/274/mode/2up}}.</ref> խնդրեցին ռումինացիների տրամադրել հավելյալ զորք: Օգոստոսի 9-ին Սուլեյման փաշան 30.000 զորքով փորձեց օգնության հասնել Օսման փաշային, սակայն նրան կանգնացրեցին բուլղարացիները [[Շիպկայի ճակատամարտ]]ում: Երեք օր տևած կռիվներից հետո բուլղարացի կամավորներին օգնության հասան ռուսական զորքերը Գեներալ Ռեդեսկիի գլխավորությամբ և թուրքերը նահանջեցին: Դրանից քիչ հետո ռումինական զորքերը անցան Դանուբը և միացան պաշարմանը:
 
Օսմանցիները Պլևնայի շրջակայքում կառուցեցին մի քանի ամրություններ, որոնց թիվը ռուսները և ռումինացիները աստիճանաբար կրճատեցին<ref>{{Citation | last = Furneaux | first = Rupert | title = The Siege of Pleven | year = 1958}}.</ref>{{Sfn|von Herbert|1895}}{{Rp | needed = yes|date=March 2013}}: Ռումինական 4-րդ դիվիզիան Գեներալ [[Գեորգի Մանու]]ի գլխավորությամբ չորս արյունալի փորձից հետո նվաճեց Գրիվիստա ամրոցը և պահեց այն մինչև պաշարման ավարտը: Պլևնայի պաշարումը (1877 թվականի հուլիսից դեկտեմբեր) հաղթանակով ավարտվեց միայն երբ ռուսները և ռումինացիները կտրեցին թուրքերի բոլոր մատակարարման ուղիները: Երբ մատակարարումները քչացան Օսման փաշան փորձեց ճեղքել ռուսների պաշարումը Օպանեցի ուղղությամբ: Դեկտեմբերի 9-ի կեսգիշերին, օսմանցիները կամուրջներ փռեցին Վիտ գետի վրա, անցան այն և ճեղքեցին ռուսների առաջին գծի խրամատները: Այստեղ կռիվը փոխվեց ձեռնամարտի: Ռուսները շատ լինելով օսմանցիներից հինգ անգամ հետ մղեցին նրանց Վիտ գետի մյուս ափ: Օսման փաշան վիրավորվեց ոտքից: Շարունակելով մարտը օսմանցիները հասկացան որ այն պարտվում են, նահանջեցին քաղաք` կորցնելով 5.000 զինվոր, ռուսները ունեցան 2.000 կորուստ: Մյուս օրն Օսման փաշան հանձնեց քաղաքը և իր սուրը հանձնեց ռումինացի գնդապետ Միխաիլ Չեկեզին: Նրան բուժեցին արժանապատվությամբ, սակայն նրա զինվորները մահացան ձյան մեջ, երբ գտնվում էին գերության մեջ: Ավելի ծանր վիրավորվածները մնացին, սակայն նրանց սպանեցին բուլղարացիները<ref>{{Citation | author = Lord Kinross | title = The Ottoman Centuries | year = 1977 | page = 522 | publisher = Morrow Quill}}.</ref>: