Բացել գլխավոր ցանկը

Changes

Օսման փաշան կազմակերպեց պաշտպանությունը և հետ մղեց երկու ռուսական գրոհ` պատճառելով մեծ կորուստներ: Այս ժամանակ կողմերի ուժերը գրեթե հավասար էին, սակայն ռուսական բանակը հուսահատված էր<ref>{{Citation | title = Reminiscences of the King of Roumania | publisher = Harper & Brothers | year = 1899 | pages = 274–75 | url = https://archive.org/stream/reminiscencesofk00kremiala#page/274/mode/2up}}.</ref>: Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ եթե օսմանցիները հակագրոհեին, ապա կորղ էին շարքից հանել ռուսական բրիգադը: Սակայն Օսման փաշան հրամայեց մնալ Պլևնայում և չլքել ամրոցը:
 
[[ՊաՊատկեր:GhaziOsmanPasha.jpg|thumb|left|[[Օսման Նուրի փաշա]]]]
 
Ռուսները պետք է ավելի շատ զորք ուղղարկել Պլևնա և որոշեցին հանել ամրոցի պաշարումը և նույն ժամանակ<ref>{{Citation | title = Reminiscences of the King of Roumania | publisher = Harper & Brothers | year = 1899 | page = 275 | url = https://archive.org/stream/reminiscencesofk00kremiala#page/274/mode/2up}}.</ref> խնդրեցին ռումինացիների տրամադրել հավելյալ զորք: Օգոստոսի 9-ին Սուլեյման փաշան 30.000 զորքով փորձեց օգնության հասնել Օսման փաշային, սակայն նրան կանգնացրեցին բուլղարացիները [[Շիպկայի ճակատամարտ]]ում: Երեք օր տևած կռիվներից հետո բուլղարացի կամավորներին օգնության հասան ռուսական զորքերը Գեներալ Ռեդեսկիի գլխավորությամբ և թուրքերը նահանջեցին: Դրանից քիչ հետո ռումինական զորքերը անցան Դանուբը և միացան պաշարմանը: