«Կարմիր պղպեղ»–ի խմբագրումների տարբերություն

== Նախազգուշական միջոցներ ==
Կարմիր կծու պղպեղի մի շարք տեսակներ այնքան այրող են, որ մեկ հպումն էլ բավական է մաշկի գրգռում առաջացնելու համար: Նրանց պատրաստման համար անհրաժեշտ է հագնել ռետինե ձեռնոցներ և ոչ մի դեպքում չկպնել աչքերի հատվածին: Հետո անհրաժեշտ է մանրակրկիտ լվանալ ձեռքերն ու ամանեղենը: Եթե չիլի պղպեղի հյութից մաշկը գրգռվել է, ապա վնասված հատվածը պետք է լվանալ սառը ջրով, ապա քսել բուսայուղ: Եթե դուք անզգուշաբար կծել եք շատ կծու չիլի պղպեղ, ապա չի կարելի ջուր խմել, այն չի օգնի: Այրոցը մարելու համար պետք է կաթ խմել, ուտել մի քանի գդալ յոգուրտ, կամ այրոցը կոտրել ինչ-որ թթու բանով ([[լիմոն]], [[Լայմ (բույս)|լայմ]]) :
== Պատրաստման եղանակները ==
Կարմիր պղպեղը հաճախ օգտագործում են համեմունքների հավաքածուի մեջ՝ համատեղելով [[սխտոր]]ի, [[գինձ]]ի, [[ռեհան]]ի, [[ուրց]]ի, [[դափնու տերև]]ի փոշու և այլնի հետ: Համեմունքի համի վրա ազդում է մշակման եղանակը. չիլի պղպեղն օգտագործում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում:
 
== Ծանոթագրություններ ==