«Շոան Մանուել Պինտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Շոան Մանուել Պինտոս''' ({{lang-gl|Xoán Manuel Pintos Villar}}, {{lang-es|Juan Manuel Pintos y Villar}}, {{ԱԾ}}), Գալ...»:
 
No edit summary
Տող 6.
 
Կառավարության կողմից դատավորի աշխատանքից ազատվելուց հետո 1844 թվականին ապրել է Պոնտևեդրեում, որտեղ 1862 թվականին զբաղվել է փաստաբանությամբ, ծառայել հարկային մարմիններում: Ամուսնացել է Սերաֆինա Ամանդո Բոլիոսի հետ, ունեցել 14 երեխա{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=12}}: 1862 թվականից զբաղվել է [[Վիգո]]յի իր սեփականության հարցերով, որտեղ էլ մահացել է 1876 թվականին:
 
== Ստեղծագործություն և գիտական ավանդ ==
[[Պատկեր:BG120 3 A gaita gallega.JPG|thumb|180px|«Գալիսական պարկապզուկի» հրատարակություն «Գալիսական գրադարան» շարքում]]
Շոան Մանուել Պինտոսը համարվում է Ռոսալիա դե Կաստրոյի գրական նախնին{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=11}}: Բ. Նարումովը իսպանացի հետազոտողների նման Պինտոսին համարում է գալիսական վերածննդի առավել ականավոր դեմքերից մեկը:
 
[[Գալիսերեն]]ը սկսել է կիրառել 1840-ական թվականների սկզբից` ակտիվորեն հանդես գալով որպես նրա պաշտպան: Իր ստեղծագործությունների մեծ մասը նա հենց այդ լեզվով է գրել, այդ պատճառով էլ գավառագիրները Պինտոսին համարում էին իրենց նախնին և 1875 թվականին գրողին ընտրել են «Գրական Գալիսիա» միավորման պատվավոր անդամ. ընկերությունը կազմված էր [[Մադրիդ]]ում ապրող գալիսացիներից{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=12}}: Իր հեղինակությունը` որպես Մարտին Սարմիենտոյի գործունեության շարունակողի, նա ձեռք է բերել բանաստեղծությունների ու երկխոսությունների «Գալիսական պարկապզուկ» ժողովածուով{{sfn|Нарумов|1987|с=25}}{{sfn|Pintos|1981|loc=Foliada 3ª|p=72—96}}: Չնայած որ ժողովածուի տեքստը համարվում է գալիսերենի բարբառ, նրա լրիվ անվանման մեջ գերիշխում է «լեզու» հասկացությունը{{sfn|Pintos|1981|p=}}: Հեղինակի մեծարժեք ավանդն է համարվում գալիսերենի բառարանի կազմումը{{sfn|Нарумов|1987|с=25}}{{sfn|Pintos|1981|loc=Foliada 3ª|p=72—96}}: Պինտոսը հակադրել է շեշտված բաց ու փակ հնչյունների շարքերը` [ɛ] — [e] և [ɔ] — [o], բերել երկու լեզուների հնչյունական, բառապաշարային, ձևաբանական և լեզվաբանական այլ տարբերություններ{{sfn|Pintos|1981|loc=Foliada 4ª|p=106—122}}: Նույն հրատարակության մեջ հրատարակվել է ''Carmen Patrium sive Pontevedra'' պոեմի ազատ թարգմանությունը լատիներենից գալիսերեն` ''Canto a miña terra ou sea Pontevedra (canto de Amoedo)''{{sfn|Pintos|1981|loc=Foliada 6ª|p=177—199}}:
 
1857-1859 թվականներին համագործակցել է Պոնտևեդրայում, Վիգոյում և Լա Կորունյայում հրատարակվող գալիսական թերթերի ու ամսագրերի հետ: Այդ տարիների հրապարակախոսական գործերը հավաքված են առանձին հատորում, որ լույս է տեսել 2006 թվականին. հատորը ներառում է նաև «Գալիսիա» պոեմը{{sfn|Pintos Villar|2006|loc=Ríos Panisse. Estudo introdutorio|p=13}}: Հետագա տարիներին նրա ստեղծագործական ակտիվությունը փոքր-ինչ պակասել է:
 
1835-1865 թվականներին աշխատել է «Գալիսա-կաստիլական բառարան» ձեռագրի վրա (Vocabulario Gallego-Castellano), որը բաղկացած էր 6 էջից: Բառարանը պարունակում է 7.100 բառ և դարձվածք: Չնայած Պինտոսի այդ աշխատությունը չի հրատարակվել, սակայն նրան հաճախ հղում են կատարել այլ բառարանագիրներ. Պինտոսի բատերը մտել են գալիսերենի բառարանների մեջ: 1906 թվականից ձեռագիրը պահպանվում է Գալիսական թագավորական ակադեմիայում, առաջին ագամ հրատարակվել է 2001 թվականին:
 
== Հիշատակ ==
* Գալիսական գրականության օրը 1975 թվականին նվիրված է եղել Շոան Մանուել Պինտոսի պատվին:
* 2005 թվականին Պոնտևեդրայի քաղաքապետարանը սահմանել է Շոան Մանուել Պինտոսի մրցանակ պարբերաբար գալիսերենի տարածմանը նպաստելու համար:
 
== Ծանոթագրություններ ==