«Ռոժե Վադիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
[[1944]]-[[1947]] թվականներին, դերասանական վարպետության դասընթացներ անցնելուց հետո, Ռոժե Վադիմը [[թատրոն]]ում խաղացել է ոչ մեծ դերեր: Այդ տարիներին նա նույնիսկ [[վեպ]] էր գրել, որը ներկայացրել էր [[գրող]] [[Անդրե Ժիդ]]ին: Վերջինս քննադատորեն էր մոտեցել Վադիմի գրական նկրտումներին, սակայն նրան ծանոթացրել էր [[ռեժիսոր]] [[Մարկ Ալեգրե]]ի հետ, որի մոտ էլ Վադիմն սկսեց աշխատել որպես օգնական և սցենարների համահեղինակ: Միաժամանակ «[[Paris Match]]»-ում աշխատում էր որպես լրագրող:
 
[[1956]] թվականին Ռոժե Վադիմը նկարահանել է «Եվ Աստված ստեղծեց կնոջը» [[կինոնկար]]ը, որտեղ հանդես էին եկել [[Բրիժիտ Բարդո]]ն և [[Ժան Լուի Տրենտինյան|Ժան-Լուի Տրենտինյանը]]: Ֆիլմը Վադիմին հայտնիություն բերեց: Նրա կողմից նկարահանած հետագա ֆիլմերից կարելի է նշել «Վտանգավոր կապեր» ([[1959 ]]թ.), «Մեռնել հաճույքից» ([[1960 ]]թ.), «Անառակություն և առաքինություն» ([[1963 ]]թ.), «Բարբարելլա» ([[1968 ]]թ.) և այլ կինոնկարներ, որտեղ նկարահանվել են [[Ժերար Ֆիլիպ]]ը, [[Ժաննա Մորո]]ն, [[Աննետ Ստրոյբերգ]]ը, [[Կատրին Դենյով]]ը, [[Ջեյն Ֆոնդա]]ն և ուրիշներ:
 
[[1980]]-ական թվականների սկզբին Ռոժե Վադիմը խաղացել է ամերիկյան ֆիլմերում և նկարահանել հեռուստաֆիլմեր, բեմադրել ներկայացումներ: Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ և հրատարակել մի քանի [[գիրք]]: