«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 110.
 
1877 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանը և Ավստրո-Հունգարիան 1876 թվականի հուլիսի բանավոր պայմանավորվածության հիման վրա կնքեցին գրավոր պայմանագիր: Դրանով Ավստրո-Հունգարիան կպահպանել բարեկամական չեզոքություն գալիք պատերազմում: Սա նաև նշանակում էր, որ Ռուսաստանը կմղի պատերազմ, իսկ Ավստրո-Հունգարիան կստանա ավելի մեծ առավելություն: Այդ պատճառով Ռուսաստանը վերջին քայլերը կատարեց, որպեսզի իրավիճակը հարթվի խաղաղ պայմաններում: Երբ համաձայնության հասան Բալկանյան երկրների հետ և հակաօսմանյան տրամադրվածությունները Եվրոպայում մեծացան կապված Բուլղարիայի վայրագությունների և Կոստանդնուպոլսի կոնֆերանսի արդյունքների չընդունման հետ, Ռուսաստանը վերջապես ազատ էր պատերազմ հայտարարելու Օսմանյան կայսրությանը:
 
==Պատերազմի ընթացք==
 
===Սկիզբ===
[[Պատկեր:Нижегородские драгуны, преследующие турок по дороге к Карсу во время Аладжинского сражения 3 октября 1877 года.jpg|thumb|Նիժնի Նովգորոդի դրագունները հետապնդում են թուրքերին [[Կարս]]ի մոտակայքում, 1877 թվական, [[Ալեքսեյ Կիվիշենկո]]յի կտավ:]]
 
Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված [[Էյֆելի կամուրջ, Ունհենի|Էյֆելի կամրջի]] վրայով: 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: 1877 թվականի մայիսի 10-ին [[Ռումինիայի իշանություն]]ը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը<ref>{{Citation | url = http://www.cs.kent.edu/~amarcus/Mihai/english/cronologieen.html | title = Chronology of events from 1856 to 1997 period relating to the Romanian monarchy | publisher = Kent State University | place = Ohio | deadurl = yes | archiveurl = https://web.archive.org/web/20071230042922/http://www.cs.kent.edu/~amarcus/Mihai/english/cronologieen.html | archivedate = 2007-12-30 | df = }}</ref>:
 
Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ [[Դանուբ]] գետի երկայնքով<ref>{{Citation | url = https://archive.org/details/warineastillustr00scheiala | title = The War in the East: An illustrated history of the Conflict between Russia and Turkey with a Review of the Eastern Question | year = 1878 | author-link = Alexander Jacob Schem | last = Schem | first = Alexander Jacob}}.</ref>: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին:
 
[[Պատկեր:Pereprava cherez Dunaj.jpg|thumb|left|Ռուսները անցնում են Դանուբը 1877 թվականի հունիսին, [[Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի]]ի կտավ, 1883 թվական:]]
 
Գորխնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը: Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ: Նրանք որոշել էին, որ ռուսներ կլինեն չափազանց ծույլ և չեն անցին Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը [[Սև ծով]]ի ափով: Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին: Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր [[Վիդին]]ում: Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի գառնիզոնը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում:
 
Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված: Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին: Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը: Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության: Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը:
 
== Տես նաև ==