«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 106.
 
Քանի որ կռիվները Բոսնիա և Հերցեգովինայում շարունակվում էին, Սերբիան կրեց մի քանի ծանր պարտություն և ստիպված էր խնդրել Եվրոպական տերություններին միջամտելու, որպեսզի պատերազմն ավարտվի: Եվրոպական տերությունների միացյալ վերջնագիրը Բարձր դռանը ստիպեցին Սերբիային տրամադրել մեկամսյա հրադադար և սկսել հաշտության քննարկումներ: Սակայն Օսմանյան կայսրության առաջարկած հաշտության պայմանները մերժեցին Եվրոպական տերությունները, քանի որ դրանք չափազանց խիստ էին: Հոկտեմբերի սկզբին, հրադադարի ժամկետը լրանալուն պես Օսմանյան բանակը սկսեց գրոհել և սերբերը ընկան անելանելի վիճակի մեջ: Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կայսրությանը դադարեցնել ռազմական գործողությունները և նոր զինադադար կնքել Սերբիայի հետ 48 ժամվա ընթացքում: Դրան ուղղորդեց ռուսական բանակի մասնակի զորահավաքը (մոտ 20 դիվիզիա): Սուլթանը համաձայնվեց վերջնագրի պայմանների հետ:
 
Ճգնաժամը հարթելու նպատակով 1876 թվականի դեկտեմբերի 11-ին Մեծ տերությունները կազմակերպեցին [[Կոստանդնուպոլսի կոնֆերանս]]ը (թուրքերը չէին հրավիրված): Կոնֆերանսում որոշվեց ինքնավարություն տալ Բուղարիային, իսկ Բոսնիան և Հերցեգովինան անցնում էին Եվրոպական տերությունների վերահսկողության ներքո: Օսնմանյան կայսրությունը այնուամենայնիվ չէր ցանկանում զոհաբերել իր անկախությունը և կոնֆերանսի փակման օրը դեկտեմբերի 23-ին հայտարարեց, որ ընդունելու է նոր սահմանադրություն, որի համաձայն կայսրության բոլոր կրոնական փոքրամասնություններն ունենալու են հավասար իրավունքներ: Օսմանցիները փորձեցին այս հնարքը օգտագործել, որպեսզի կոնֆերանսի որոշման վրա կարողանան ազդեցություն ունենալ: Երբ նրանք մերժում ստացան Մեծ տերությունների կողմից, հայտարարեցին, որ չեն ընդունում կոնֆերանսի արդյունքները:
 
1877 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանը և Ավստրո-Հունգարիան 1876 թվականի հուլիսի բանավոր պայմանավորվածության հիման վրա կնքեցին գրավոր պայմանագիր: Դրանով Ավստրո-Հունգարիան կպահպանել բարեկամական չեզոքություն գալիք պատերազմում: Սա նաև նշանակում էր, որ Ռուսաստանը կմղի պատերազմ, իսկ Ավստրո-Հունգարիան կստանա ավելի մեծ առավելություն: Այդ պատճառով Ռուսաստանը վերջին քայլերը կատարեց, որպեսզի իրավիճակը հարթվի խաղաղ պայմաններում: Երբ համաձայնության հասան Բալկանյան երկրների հետ և հակաօսմանյան տրամադրվածությունները Եվրոպայում մեծացան կապված Բուլղարիայի վայրագությունների և Կոստանդնուպոլսի կոնֆերանսի արդյունքների չընդունման հետ, Ռուսաստանը վերջապես ազատ էր պատերազմ հայտարարելու Օսմանյան կայսրությանը:
 
== Տես նաև ==