Բացել գլխավոր ցանկը

Changes

 
Ամենամեծ արձագանքը եղավ Ռուսաստանից: Բուլղարացիների նկատմամբ համատարած համակրանքը առաջացրեց մեծ հայրենասիրական պոռթկումներ, որը համեմատելի էր [[Ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան|1812 թվականի հայրենական պատերազմի]] հետ: 1875 թվականի աշնանից Բուլղարիայի ապստամբությանը սատարում էին ռուս հասարակության բոլոր դասերը: Սրանից հետո սկսվեցին հանրային քննարկումներ, պարզելու ռուսների նպատակները այս հակամարտությունում: [[Սլավոֆիլ]]ները, ներառյալ [[Ֆեոդոր Դոստոևսկի|Դոստոևսկի]]ն տեսնում էին առաջիկա պատերազմում հնարավորություն միավորելու բոլոր ուղղափառ ազգերին Ռուսաստանի դրոշին ներքո, այսպիսով նրանք հավատում էին որ սա Ռուսաստանի պատմական հնարավարությունն է: Մյուս կողմից նրանց ընդդիմադիրները, արևմտամետները, հանձինս [[Իվան Տուրգենև|Տուրգենև]]ի չէին կարևորում կրոնը և գտնում էին, որ Ռուսաստանի նպատակը չպետք է լինի ուղղափառներին պաշտպանելը, այլ Բուլղարիայի ազատագրումը<ref>{{Citation|url=http://www.libfl.ru/win/nbc/books/bolgaria.html |first=ВМ |last=Хевролина |script-title=ru:Россия и Болгария: "Вопрос Славянский — Русский Вопрос" |publisher=Lib FL |place=[[Russia|RU]] |language=Russian |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20071028062618/http://www.libfl.ru/win/nbc/books/bolgaria.html |archivedate=October 28, 2007 }}.</ref>:
 
===Սերբա-թուրքական պատերազմ և դիվանագիտական մանևրում===
{{Հիմնական|Սերբա-չեռնոգորյան-թուրքական պատերազմներ (1876-1878)}}
1876 թվականի հունիսի 30-ին Սերբիան [[Չեռնոգորիա]]յից հետո պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Հուլիսին և օգոստոսին վատ նախապատրաստված և վատ զինված սերբական բանակը ռուսական կամավորների օգնությամբ փորձեցին գրոհել Օսմանյան կայսրության դիրքերի վրա, սակայն անհաջող և փոխարենը Սերբիայի վրա սկսեցին գրոհել թուրքերը: Այս նույն ժամանակ Ռուսաստանի կայսր [[Ալեքսանդր II]]-ը և [[Ալեքսանդր Գորչակով]]ը հանդիպեցին [[Ավստրո-Հունգարիա]]յի կայսր [[Ֆրանց Յոզեֆ I]]-ի և [[Դյուլա Անդրաշի Ավագ]]ի հետ [[Բոհեմիա]]յում: Գրավոր ոչ մի փաստաթուղթ չկնքվեց, սակայն քննարկումների արդյունքում Ռուսաստանը համաձայնվեց սատարել Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի օկուպացիային, փոխարենը Ավստրո-Հունգարիան խոստացավ սատարել վերադարձնել հարավային Բեսարաբիան, որը ռուսները կորցրել էին Ղրիմի պատերազմի արդյունքում և Ռուսաստանի կցել [[Բաթում]] նավահանգիստը: Բուլղարիան պետք է լիներ ինքնավար (անկախ ըստ ռուսական կողմի տվյալների)<ref>{{Citation | url = http://www.diphis.ru/index.php?option=content&task=view&id=100#3 | title = History of world diplomacy 15th century BC – 1940 AD | last = Potemkin | first = VP | place = [[Russia|RU]] | publisher = Diphis}}.</ref>:
 
Քանի որ կռիվները Բոսնիա և Հերցեգովինայում շարունակվում էին, Սերբիան կրեց մի քանի ծանր պարտություն և ստիպված էր խնդրել Եվրոպական տերություններին միջամտելու, որպեսզի պատերազմն ավարտվի: Եվրոպական տերությունների միացյալ վերջնագիրը Բարձր դռանը ստիպեցին Սերբիային տրամադրել մեկամսյա հրադադար և սկսել հաշտության քննարկումներ: Սակայն Օսմանյան կայսրության առաջարկած հաշտության պայմանները մերժեցին Եվրոպական տերությունները, քանի որ դրանք չափազանց խիստ էին: Հոկտեմբերի սկզբին, հրադադարի ժամկետը լրանալուն պես Օսմանյան բանակը սկսեց գրոհել և սերբերը ընկան անելանելի վիճակի մեջ: Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կայսրությանը դադարեցնել ռազմական գործողությունները և նոր զինադադար կնքել Սերբիայի հետ 48 ժամվա ընթացքում: Դրան ուղղորդեց ռուսական բանակի մասնակի զորահավաքը (մոտ 20 դիվիզիա): Սուլթանը համաձայնվեց վերջնագրի պայմանների հետ:
 
== Տես նաև ==