«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
}}
 
'''Լևոն Հովհաննեսի Հախվերդյան''' ([[1924]] [[դեկտեմբերի 26]], [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ Վանաձոր) - [[2003]] [[փետրվարի 6]]<ref>[http://www.sci.am/members.php?mid=145&langid=2 ՀՀ ԳԱԱ կայք, Լևոն Հովհաննեսի Հախվերդյան]</ref>), հայ գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1987 թ.)։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972 թ.)։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.
 
== Կենսագրություն ==
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: 1949 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965 թվականից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987 թվականից՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1980 թվականից դասավանդում է։
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966 թ., Թումանյան, Երևան, 1969'' թ., նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, 1984 թ., Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993 թ., Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995'' թ.), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955 թթ., Երևան, 1955 թ., Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959 թ., Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980 թ., Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989'' թ.), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], [[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], [[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից։
 
== Մրցանակներ ==
* ՀԽՍՀ պետական մրցանակ (1983 թ.),
* Նալբանդյանի անվան մրցանակ (1988 թ.)
 
== Արտաքին հղումներ ==