«Հեթումյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 30.
Վերջինիս սպանությունից հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բակուրանի խնամատարմությամբ՝ Պապեռոնում։ Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը։ Օշին Բ ազատվեց Թորոսին 40 հազար ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին պատանդ թողնելուց հետո։ Օշին Բ–ի կրտսեր որդին էր [[Ներսես Լամբրոնացի]]ն, դուստրերը՝ Տալիթան և Շուշանը։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դստեր հետ, ազատվեց պատանդությունից և [[1175]] թ.–ին հորից ժառանգեց Լաբրոնի իշխանությունը։ [[1201]] թ.–ին [[Լևոն Բ]] թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ–ին հրավիրեց [[Տարսոն]], ձերբակալեց նրան և առանց մարտի գրավեց Լաբրոնը։ Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անունը։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի [[Կոստանդին]]ը դարձավ Հայոց բանակի սպարապետը, իսկ Լևոն Բ–ի մահից հետո՝ պետության խնամակալը (պայլ)։
 
[[1126]] թ.–ին Կոստանդինը որդուն՝ [[Հեթում Ա]]–ին պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր [[Զապել]]ի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հեթումյանների արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվեց սպարապետ, մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և [[Կոռիկոս]]ի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր։ Ռուբինյանների եւ Հեթումյանների տոհմերի արյունակցական միասնությունից ծնվում են իննը զավակ։ [[Հեթում Ա|Հեթում Ա-ն]] եւ Զաբել թագուհին ունեցել են հինգ դուստր` Ֆիմի, Մարիյա, Սիբիլ, Ռիտա, Իզաբել եւ չորս որդի՝ [[Լևոն Գ|Լևոն]] (24.01.1236 – 06.01.1289 թթ), Թորոս (1237 – 24.08.1266 թթ), Ռուբեն, Վասակ։ Պատմությանը հայտնի տվյալներով Վասակը մահանում է մանուկ հասակում՝ չորս տարեկանում։ 1266 թվականին Սև լեռների մոտ՝ Մառի կոչվող վայրում, արքայորդի Թորոսը զոհվում է եգիպտական զորքերի դեմ մղված մարտում, իսկ [[Լևոն Գ|Լևոնը]] գերի ընկնում։ 1268 թվականին հաշտություն է կնքվում և արքայազն [[Լևոն Գ|Լևոնը]] վերադառնում է արքունիք։ Թորոսի որդի Մէլքունը պապու հորդորով թողնելով արքունիքը, զորախմբով տեղափոխվում է պապերի երկիր՝ Արցախ։ <blockquote>''<small>«Սուրբ Ներսես Շնորհալու մեռոնի շիշը եւ ուրիշ մասունքներ Մէլքունը հանձնել է Խարբերդի Խուլե վանքի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսին, նա էլ իր հերթին այն թաղել է Սուրբ Գեւորգ վանքում» - 1839 թվականին գտնվել է վանքի նորոգման ժամանակ։</small>''</blockquote>Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ [[Կիպրոս]]ի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը [[1274]]-[[1294]] թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք [[1329]] թ.–ին սպանվեցին [[Լևոն Ե]] թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։ Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հեթումյանների հեռավոր ազգական [[Կոստանդին Դ]], որին հաջորդեց հորեղբորորդի [[Կոստանդին Ե]]։
 
== Հեթումյանների արքայատան գահացանկը ==
 
# Հեթում I 1226-1270 թթ.
# Լևոն III 1270-1289 թթ.
# Հեթում II 1289-1306 թթ.
# Լևոն IV 1306-1307 թթ.
# Օշին 1308-1320 թթ.
# Լևոն V Լուսինյան 1320-1342 թթ.
 
{{Հայոց արքաներ|nocat=1}}