«DjVu»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''DjVu''' ({{lang-fr|déjà vu}} — «արդեն տեսանելի»)՝ [[Տվյալների կորուստներով սեղմում|«պատկերների սեղմում կորուստներով»]] տեխնոլոգիան, որը մշակվել է հատուկ սկանավորված փաստաթղթերը (գրքեր, ամսագրեր, ձեռագրեր և այլն) պահպանելու համար, որտեղ բանաձևերի առատությունը, սխեմաները, նկարները և ձեռագիր սիմվոլները չափազանց ժամանակատար են դարձնում սիմվոլների օպտիկական նիշերը ճանաչելը։ Այն նաև արդյունավետ լուծում է, եթե կարիք կա նմուշի բոլոր նրբությունները փոխանցել, օրինակ պատմական փաստատթղթերը, որտեղ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև թղթի գույնն ու որակը, մագաղաթի թերությունները, ճաքերը, ծալված տեղերի հետքերը, ուղղումները, այլ իրերով թողնված հետքերը։
 
Ամենասկզբից տեխնոլոգիան մշակվել է [[Յան Լեկուն]]ի, Լեոն Բոտի և Պատիկ Հեֆֆերնի կողմից՝ AT&T լաբորատորիայում (1996-2001 թվականներին)։ DjVu-ն [[Էլեկտրոնային գրադարան|էլեկտրոնային մի քանի գրադարանների]] հիմք է դարձել։ Այն բավականին հայտնի է և օգտագործվում է բազմապիսի փաստաթղթերի համար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/DjVu» էջից